«Կորուստների և վնասների գնահատումը Հայաստանում․ միջազգային փորձը, զարգացումները և հետագա քայլերը» վերլուծությունը պատրաստվել է ՄԱԶԾ կողմից իրայանացվող «Ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցների մշակում կորուստների և վնասների արձագանքման կառավարման մոտեցումների մշակման համար» ծրագրի շրջանակում։
Հիմնվելով կլիմայական և կապակցված երևույթների տնտեսական ազդեցությունները գնահատելու Հայաստանում առկա փորձառության և միջազգային լավագույն փորձի վրա՝ այս վերլուծությունը նպատակ ունի բարելավել այս համատեքստում առկա գիտելիքները, նաև ուսումնասիրել կլիմայի փոփոխությանը հարմարվողականության պլանավորման համար անհրաժեշտ կլիմայական ազդեցության տնտեսական գնահատման հասանելի մեթոդաբանությունների, գործիքների և մոտեցումների կիրառման պրակտիկան։