Ստեփանավան համայնքի կայուն էներգետիկ և կլիմայական գործողությունների ծրագիրը մշակվել է "Կլիմայական խոստում. խոստումից ազդեցություն" ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում՝ Ստեփանավանի համայնքապետարանին տրամադրված աջակցության ներքո:
Կայուն էներգետիկ և կլիմայական գործողությունների ծրագրում (ԿԷԿԳԾ) -ում սահմանվում են կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականությանն ուղղված միջոցառումները, դրանց իրականացման մոտեցումները, ժամկետները և անհրաժեշտ ներդրումները, իրականացման պատասխանատուները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև արդյունքների մշտադիտարկման մեխանիզմները: