Հայ
Eng
Հաջողության պատմություն․ այլընտրանքային էներգետիկան դիմակայունության և կայուն զարգացման գրավական
01 դեկտեմբերի 2025

Հաջողության պատմություն․ այլընտրանքային էներգետիկան դիմակայունության և կայուն զարգացման գրավական

Alt Alt
Alt Alt

Ռուզաննան, ընտանիքի հետ, 2020 թվականին Արցախից տեղահանվել և բնակություն էր հաստատել Լոռու մարզի Օձուն գյուղում: Նոր բնակավայրում նոր կյանք սկսելը դժվար էր, սոցիալտնտեսական խնդիրները՝ շատ: Ռուզաննան, սակայն, համբերատար աշխատում էր դրանք հաղթահարելու ուղղությամբ։  Արդյունքում` ձգտումն ու նախաձեռնողականությունը հնարավորություն տվեցին ապահովել ընտանիքի բարեկեցությունը: 

 

2024 թվականին Ռուզաննան դարձավ ՄԱԶԾ «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի շահառուներից մեկը՝ ստանալով 2 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ: Արդյունքում՝  ոչ միայն կրճատվեցին տնային տնտեսության էլեկտրաէներգիայի ծախսերը, այլև խնայված միջոցները թույլ տվեցին զարգացնել Ռուզաննայի փոքրիկ մեղվաբուծական բիզնեսը՝ ընդամենը երկու փեթակից այն հասցնելով քսանհինգի։ Այժմ ընտանիքն ունի կայուն եկամտի աղբյուր և, միևնույն ժամանակ, նպաստում է տեղական կենսաբազմազանության պահպանմանը։

 

Ռուզաննայի պատմությունը վկայում է, որ էներգաարդյունավետության նպատակային   աջակցությունն ու գործին նվիրվածությունը կարող են իրական փոփոխություն բերել տեղահանված ընտանիքների կյանքում՝ հնարավորություն տալով ստեղծել երկարատև կայուն եկամտի աղբյուրներ: Նրա փորձառությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կլիմայական խոստում» հանձնառության ազդեցության վառ օրինակ է, որը պարզ ցույց է տալիս, որ նույնիսկ մարտահրավերների առկայության դեպքում կայուն լուծումները կարող են տևական ազդեցություն ունենալ:


«Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ Շվեդիայի կառավարության (Sida) ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության և Ալավերդու համայնքապետարանի հետ համագործակցությամբ և համաֆինանսավորմամբ:



Կիսվել