Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին հարմարվելու, դրանց դիմակայելու և տնտեսության կայուն զարգացումն ապահովելու անհրաժեշտ նախապայմաններից է: Ջրային ոլորտի խոցելիության նվազեցումը և կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների ներդնումն անհրաժեշտ են ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի, ինչպես նաև ոլորտի հստակ ու ամբողջական օրենսդրաիրավական կարգավորման ապահովման համար: