Ուսումնասիրության հիմքում ընկած են Ալավերդի բնակավայրի բազմաբնակարան շենքերում (ԲԲՇ) իրականացված սոցիոլոգիական հետազոտության ամփոփ տվյալներն ու հիմնական արդյունքները: Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է քանակական և որակական մեթոդների համադրությամբ: Տնային տնտեսությունների (ՏՏ) հետազոտության արդյունքում քանակական տվյալներ են հավաքվել դեմառդեմ հարցազրույցների և հեռախոսային հարցազրույցների միջոցով: Որակական տվյալների աղբյուր են հանդիսացել ԲԲՇ բնակիչների հետ ֆոկուս-
խմբային քննարկումները (ՖԽՔ):
Հաշվետվությունը ներկայացված է ըստ տնային տնտեսությունների հարցումների և ֆոկուս-խմբային քննարկումների արդյունքների, որոնցից ամենաուշագրավն ու կարևորները ամփոփված են հետազոտության երկու թիրախ խմբերի և հիմնական թեմաների կտրվածքով: