Հայ
Eng
Ածխածնի հարկի ներդրումը Հայաստանում․ ազգային համատեքստ և հայեցակարգային մոտեցում
25 դեկտեմբերի 2025

Ածխածնի հարկի ներդրումը Հայաստանում․ ազգային համատեքստ և հայեցակարգային մոտեցում

Alt

Զեկույցը համապարփակ վերլուծական հիմք է ապահովում Հայաստանում ածխածնի հարկի մշակման և ներդրման համար։ Այն ներկայացնում է երկրի տնտեսական և կլիմայական համատեքստը, որին հաջորդում է առկա իրավիճակի վերլուծությունը, ներառյալ ՀՀ ջերմոցային գազերի արտանետումները, հարկային համակարգն ու էներգետիկ հատվածը։ Համեմատական վերլուծության շրջանակում ներկայացված են միջազգային փորձի օրինակներ՝ կիրառելի փորձի առանձնացմամբ։ Վերլուծության հիման վրա մշակվել են առաջարկություններ ածխածնի հարկի ներդրման վերաբերյալ, ներառյալ ընդգրկման սցենարները, առաջարկվող հարկային դրույքաչափերը, եկամուտների վերաբաշխման ռազմավարությունները և փոխհատուցման մեխանիզմները։ Զեկույցում ներկայացված են տնտեսական մոդելավորման արդյունքները, որոնք պատկերացում են տալիս ածխածնի հարկի տարբեր սցենարների հնարավոր բնապահպանական, սոցիալական և տնտեսական ազդեցությունների վերաբերյալ։ Այս բոլոր բաղադրիչները նպատակ ունեն աջակցել ապացույցների վրա հիմնված որոշումների կայացմանը՝ հաշվի առնելով Հայաստանի ազգային առանձնահատկությունները


Կիսվել