Հայ
Eng
Հայաստանը հաստատել է նոր կլիմայական հավակնություններ՝ համաձայն Ազգային սահմանված հանձնառությունների (ԱՍՀ 3.0)
31 դեկտեմբերի 2025

Հայաստանը հաստատել է նոր կլիմայական հավակնություններ՝ համաձայն Ազգային սահմանված հանձնառությունների (ԱՍՀ 3.0)

Alt

2025 թվականի դեկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1962-Լ որոշմամբ հաստատեց 2026-2035 թվականների համար Ազգային սահմանված հանձնառություններ (ԱՍՀ 3.0) փաստաթուղթը և դրա իրականացման ծրագիրը՝ նշանավորելով կարևոր առաջընթաց երկրի կլիմայական օրակարգում։ Թարմացված ԱՍՀ-ը դեկտեմբերի 31-ին պաշտոնապեսներկայացվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն (UNFCCC) 2025 թվականի ՝ վերահաստատելով Հայաստանի նվիրվածությունը Փարիզի համաձայնագրով սահմանված գլոբալ կլիմայական գործողություններին։

ԱՍՆ 3.0-ի մշակումն իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության առաջնորդությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ։ Նախորդ ԱՍՀ վրա հիմնվելով՝ ԱՍՀ 3.0-ը սահմանում է ջերմոցային գազերի արտանետումները կրճատման ոչ պայմանական՝ 44% և պայմանական՝52% թիրախ 2035 թ․ համար՝ 1990 թվականի մակարդակի համեմատ։

Հայաստանի բարձրացված կլիմայական հավակնության հիմքում դրված է մանրամասն իրականացման ծրագիր, որը ներառում է 35 մեղմման միջոցառումներ (22 ոչ պայմանական, 13 պայմանական) և 41 հարմարվողականության միջոցառում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, անտառների, ջրային ռեսուրսների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում։ Ծրագիրը հստակ սահմանում է գործողություններ, պատասխանատու կառույցներ և ինդիկատիվ բյուջեներ՝ ապահովելով թափանցիկություն, հաշվետվողականություն և ներդաշնակեցում ազգային զարգացման առաջնահերթությունների հետ։

ԱՍՀ 3.0-ը ընդգրկում է նաև գենդերային հավասարության, սոցիալական ընդգրկման և դիմակայունության վերաբերյալ ուժեղացված բաղադրիչ ՝ համահունչ Փարիզյան համաձայնագրի սկզբունքներին և Հայաստանի ազգային ռազմավարություններին։ Ընդգրկուն խորհրդակցությունների արդյունքում ձևավորված նպատակներն արտահայտում են կանանց, երիտասարդների, համայնքների, քաղաքացիական հասարակության և տնտեսական հիմնական դերակատարների շահերը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ողջունեց ԱՍՀ 3.0-ի ընդունումը․
«Հայաստանի ԱՍՆ 3.0-ը կարևոր հանգրվան է դեպի ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխությանը դիմակայող զարգացում։ ՄԱԶԾ-ն հպարտ է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ իր հանձնառությունները կյանքի կոչելու գործում՝ ներառական, գիտահեն և իրագործելի կլիմայական շրջանակի միջոցով»։

Թարմացված ԱՍՀ-ը սահմանում է հստակ ուղի դեպի կլիմայական չեզոքություն՝ միաժամանակ ստեղծելով նոր հնարավորություններ կանաչ ներդրումների և կայուն զարգացման համար։


Կիսվել