1990-2022թթ. ՀՀ ջերմոցային գազերի արտանետումների ազգային գույքագրման փաստաթուղթ կազմվել է ի կատարումն երկամյա պարբերականությամբ ջերմոցային գազերի գույքագրման հաշվետվողականության պահանջի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի երկամյա թափանցիկության առաջին զեկույցի և համակցված՝ Հինգերորդ ազգային հաղորդագրության և Երկամյա թափանցիկության երկրորդ զեկույցի մշակում ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ծրագրի շրջանակում: