Հայ
Eng
4ԱՀ և 2ԵԱԶ Ծրագրի մեկնարկային սեմինար
16 նոյեմբերի 2016

4ԱՀ և 2ԵԱԶ Ծրագրի մեկնարկային սեմինար

Alt Alt Alt
Alt Alt Alt

“ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի մեկնարկային սեմինարը տեղի է ունեցել 2016թ. հոկտեմբերի 28-ին:  Միջոցառմանը մասնակցում էին «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդամները և տեղական ու միջազգային շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները:


Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարար Ա.Մինասյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Ք.Մեդինան: Միջոցառման առաջին հատվածում ներկայացվեց Ծրագրի հիմնական բաղադրիչները և աշխատանքային պլանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի բանակցային գործընթացի վերջին զարգացումները և ազգային հաղորդագրությունների ու երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստման նոր պահանջները: Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր տարբեր նախարարությունների ներկայացուցիչների զեկուցումներին, որոնք վերաբերում էին կլիմայի փոփոխության ենթատեքստում համապատասխան սեկտորների առաջնահերթ խնդիրներին: Զեկուցումներից հետո միջոցառման մասնակիցները քննարկեցին ոլորտին բնորոշ բացթողումները, խոչընդոտները և հիմնախնդիրները:


Օրակարգ


Մեկնարկային հաշվետվությունը հասանելի է անգլերեն լեզվով:


Զեկուցում_Ա.Գաբրիելյան


Զեկուցում_Դ.Հարությունյան


Զեկուցում_Հ.Մելքոնյան


Զեկուցում_Հ.Ղալաչյան




Կիսվել