Հայ
Eng
Ամբիցիա, Արագացում, Մոբիլիզացում. Կլիմայի գործողությունների գագաթնաժողով
24 սեպտեմբերի 2019

Ամբիցիա, Արագացում, Մոբիլիզացում. Կլիմայի գործողությունների գագաթնաժողով

Alt

Ամբիցիա ։ Արագացում: Մոբիլիզացում:


Սեպտեմբերի 23-ի ՄԱԿ-ի Կլիմայի գործողությունների գագաթնաժողովի շրջանակներում ՄԱԶԾ ղեկավար Աքիմ Շտայնը ելույթ ունեցավ «Գլոբալ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների զեկույց»-ի հրապարակման և «Կլիմայի Խոստում» միջոցառման ընթացքում:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կլիմայի գործողությունների հաջողության բանալին ամփոփել է երեք բառով՝ ամբիցիա, արագացում և մոբիլիզացում:
ՄԱԶԾ-ն մեկնարկել է «Կլիմայի խոստում» միջոցառումը, որպեսզի ապահովի երկրների՝ մինչև 2020 թվականը ընդլայնված «Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» հնարավորինս շատ վերանայումը և ներկայացումը: ՄԱԶԾ-ն պարտավորվում է աջակցել 100 երկրի, որպեսզի վերջիններս արագացնեն մինչև 2020 թվականը կլիմայի ազգային պարտավորվածությունների կատարելագործումը, միևնույն ժամանակ շարունակում է իր աջակցությունը ավելի քան 140 երկրների: Այս նպատակով ՄԱԶԾ-ն կներդնի 25 միլիոն ԱՄՆ դոլար:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունը (UNFCCC) պատրաստել են «Գլոբալ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների զեկույց 2019»-ը, որը մինչ օրս ամենահամապարփակ զեկույցն է մինչև 2020 թվականը և դրանից հետո մտադրությունների մասին:


 



Կիսվել