Հայ
Eng
Հայաստանը մասնակցեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային զեկույցների կարծիքների փոխանակման աշխատաժողովին
04 դեկտեմբերի 2017

Հայաստանը մասնակցեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային զեկույցների կարծիքների փոխանակման աշխատաժողովին

Alt

Բոննում կայացած 23-րդ համաժողովին Կոնվենցիայի իրականացման օժանդակ մարմնի օրակարգի համաձայն ս.թ. նոյեմբերի 10-ին Հայաստանը 4 այլ երկրների հետ մասնակցեց ազգային զեկույցների Միջազգային  խորհրդատվության և վերլուծության կարծիքների փոխանակման աշխատաժողովին։ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Երկամյա առաջընթացի առաջին զեկույցը և պատասխանեց զեկույցի վերաբերյալ մոտ 20 հարցադրումներին տարբեր երկրների պատվիրակների կողմից։  Աշխատաժողովի արդյունքները ներառյալ բարձրացված հարցերը, կներկայացվեն ազգային փորձագետներին՝ ազգային զեկույցների շրջանակներում դրանք հաշվի առնելու նպատակով։


Կարծիքների փոխանակման աշխատաժողովը Միջազգային  խորհրդատվության և վերլուծության երկրորդ և եզրափակիչ փուլն է՝ հաջորդելով զեկույցի տեխնիկական վերլուծության 9 ամսյա գործընթացին։


Աշխատաժողովի ձայնագրությունը և առնչվող նյութերը հասանելի  են Կոնվենցիայի վեբկայքում։



Կիսվել