Հունիսի 11-ին կայացավ ազգային աշխատաժողով նվիրված Հայաստանի երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության մաս կազմող հողօգտագործման, հողօգտագործման փոփոխության և անտառտնտեսության ոլորտում (ՀՕՀՕՓԱՏ) կլանիչների ընդլայնման և մարդածին ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ներուժի գնահատման ուսումնասիրությանը։
Աշխատաժողովը համախմբել էր պետական պաշտոնյաների ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ներկայացուցիչների ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնից, Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից, Ազգային փորձագիտական կենտրոնից, Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամից, «Խազեր» ՀԿ-ից` նպատակ ունենալով քննարկելու ԵՄ-ն Կլիմայի համար ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում՝ CITEPA ֆրանսիական մասնագիտացված ընկերության կողմից մշակված տեխնիկական զեկույցի շրջանակներում գնահատման արդյունքները:
Տեխնիկական զեկույցը ներառում է Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմման ներուժի գնահատման մոտեցումները և Հայաստանում ՀՕՀՕՓԱՏ ոլորտի հետ կապված հնարավոր մեղմման գործողությունները՝ հաշվի առնելով Հայաստանի 2021-2030 թթ․ Ազգային մակարդակով սահմանված գործողություններում սահմանված հավակնությունները:
CITEPA-ի Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործման (ԳԱՏԱՀ) բաժնի ղեկավար Էթյեն Մաթիասը ներկայացրեց կատարված ուսումնասիրության մանրամասները, Հայաստանի համար առանձացված մեղմման գործողությունները՝ շեշտադրելով ՀՕՀՕՓԱՏ ոլորտի մեղմման գործողությունների տեսակները, ներառյալ՝ ածխածնի պաշարների և ջերմոցային գազերի արտանետումներին միտված գործողությունները, գործողությունների պատշաճ իրականացման մեխանիզմները, կուտակային ազդեցությունն ու երկարաժամկետ ազդեցություն ապահովելու հեռանկարները:
Տեխնիկական զեկույցում նշված 26 մեղմման գործողություններն ընդգրկում են հողերի օգտագործման փոփոխության, անտառների, գյուղատնտեսության ոլորտներում գործողությունները, որոնցից յուրաքանչյուրի համար հաշվի են առնվել առանձին սկզբունքները, ազգային իրավիճակը, մեղմման միավոր ազդեցությունը, կիրառման մասշտաբները և մեղմման ազդեցությունների գլոբալ հետևանքները:
Այնուհետև ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի վարմամբ մասնակիցների միջև քննարկում ծավալվեց` վեր հանելով առաջարկվող գործողությունների և իրականացման մեխանիզմների հետ կապված մտահոգություններն ու կարիքները:
Տեխնիկական զեկույցը հաջորդիվ կվերնայվի հիմնվելով աշխատաժողովի ընթացքում հավաքագրված մեկնաբանությունների և հետադարձ կարծիքների վրա, որից հետո կձևակերպվի համապատասխան քաղաքականության ակնարկ՝ իրականացման ենթակա մեղմման հիմնական քաղաքականությունների և միջոցառումների մասով առաջարկությունների վերաբերյալ:
Տեխնիկական հաշվետվության նախագծի ամփոփ տեղեկանք