Հայ
Eng
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին Հայաստանը ներկայացրեց իր Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը
27 հունիսի 2019

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին Հայաստանը ներկայացրեց իր Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը

Alt

2019թ. հունիսի 19-ին Բոննում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը, որի ընթացքում 9 զարգացող երկրներ ներկայացրեցին ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020 թվականը նվազեցնելու համար ձեռնարկած իրենց միջոցները:


Միջոցառմանը ներկա գտնվող զարգացող երկրներն էին Հայաստանը, Բրազիլիան, Նիգերիան, Կորեայի Հանրապետությունը, Հարավային Աֆրիկան, Թայլանդը, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, Ուրուգվայը և Վիետնամը:


Հայաստանը ներկայացրել է իր Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը (ԵԱԶ2), որը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ:


Հարկ է նշել, որ ներկայումս Հավելված I –ում չընդգրկված 159 Կողմ երկրներից միայն 46-ն են ներկայացրել Երկամյա առաջընթացի առաջին զեկույցը և 28-ը՝ երկրորդը, այդ թվում` Հայաստանը:


Հայաստանը ներկայացրեց արտանետումների նվազեցման քաղաքականության իր հիմնական նվաճումները, այդ թվում՝ 1990-2014 թթ. ջերմոցային գազերի գույքագրման վերաբերյալ թարմացված տեղեկատվությունը, երկրում իրականացված մեղմման քաղաքականությունները և դրանց ազդեցության գնահատումը, ինչպես նաև էներգետիկայի սեկտորի արտանետումների կանխատեսումները մինչև 2030թ.՝ հաշվի առնելով, որ վերջինս երկրի համար ռազմավարական ոլորտ է և ունի մեղմման առավելագույն ներուժ:


Հայաստանն արձանագրեց ջերմոցային գազերի արտանետումների կրճատման իր ձեռքբերումները, ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի մասով: Տարբեր ոլորտներում հավակնոտ պարտականությունները քաջալերելու նպատակով Հայաստանը կարևորեց նաև դրանց համակցումը տնտեսական և սոցիալական օգուտներին։ Վերջինս պետք է հաստատվի ավելի բարձր օղակներում՝ հաշվի առնելով դրա կարևորությունը կայուն զարգացման և համաշխարհային բարիքի համար:


Աղբյուրը (ENG)


Կողմ երկրների հիմնական ուղերձները (ENG)


Վիդեո (ENG)



Կիսվել