Գլոբալ տաքացումն իրականություն է, որի հետևանքները շոշափելի են նաև Հայաստանում։
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության կողմից կազմակերպված լրագրողական դասընթացի շրջանակներում ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը կիսվեց հետաքրքիր տվյալներով։ Մասնավորապես՝ նա ներկայացրեց կլիմայի փոփոխության գլոբալ միտումները, ջերմաստիճանի և տեղումների կանխատեսումները Հայաստանի համար, կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հիմնական խոցելի ոլորտները Հայաստանում, այդ թվում՝ ջրային ռեսուրսների նվազման վտանգները, մաքուր ջրի անհասանելիության պատճառները և Սևանա լճի խոցելիությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ։
Հայաստանում իրականացվում են բազում ծրագրեր կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության բարձրացմանն ուղղված։
Զեկույց՝ Հայաստան. խոցելիությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ