Հայ
Eng
Աշխատաժողով Հայաստանում կլիմայական և կապակցված իրադարձություններից կորուստների և վնասների գնահատման վերաբերյալ
18 մարտի 2025

Աշխատաժողով Հայաստանում կլիմայական և կապակցված իրադարձություններից կորուստների և վնասների գնահատման վերաբերյալ

Alt

2025 թ․-ի մարտի 14-ին կայացավ Հայաստանում կլիմայական և կապակցված իրադարձություններից կորուստների և վնասների գնահատման վերաբերյալ հերթական սեմինար-քննարկումը։ Միջոցառումը համախմբել էր ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների և փորձագետների՝ քննարկելու երկրի կլիմայական կայունության բարելավման հիմնական բացահայտումները և հաջորդող քայլերը: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցների մշակում կորուստներին և վնասներին արձագանքելու կառավարման մոտեցումների մշակման համար» ծրագրի շրջանակներում:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Հայաստանում կորուստների և վնասների վերաբերյալ վերլուծական հաշվետվության հիմնական բացահայտումներն ու եզրակացությունները, միջազգային ասպարեզում կորուստների և վնասների գնահատման համար կիրառվող մեխանիզմները, դժվարություններն ու զարգացումները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան կարծիք հայտնել զեկույցի առաջարկությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով և ապահովելով դրանց համապատասխանությունը Հայաստանի կլիմայական ռիսկերի կառավարման ռազմավարություններին և ազգային առաջնահերթություններին։ Քննարկվեց և վավերացվեց նաև կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի երկու առաջնահերթ ոլորտների ընտրությունը:

Կիսվել

21 մարտի 2025 Կորուստների և վնասների գնահատումը Հայաստանում․ միջազգային փորձը, զարգացումները և հետագա քայլերը

Զեկույցը պատրաստվել է ՄԱԶԾ կողմից իրայանացվող «Ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցների մշակում կորուստների և վնասների արձագանքման կառավարման մոտեցումների մշակման համար» ծրագրի շրջանակում