Հայ
Eng
Ցածր արտանետումներով երկարաժամկետ ռազմավարությունների մշակումը կարևոր քայլ Հայաստանում կլիմայական նպատակներին հասնելու համար
23 հոկտեմբերի 2020

Ցածր արտանետումներով երկարաժամկետ ռազմավարությունների մշակումը կարևոր քայլ Հայաստանում կլիմայական նպատակներին հասնելու համար

Alt

Հոկտեմբերի 19-20-ին ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակը, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների գործընկերների հետ միասին, «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում կազմակերպել էր երկօրյա տարածաշրջանային առցանց «Վեբինար ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների (ՑԱԶԵՌ) և կլիմայական քաղաքականության ինտեգրման վերաբերյալ»։


Միջոցառումը նպատակ ուներ ծառայել որպես հարթակ կլիմայական  քաղաքականությունների մշակման գլոբալ լավագույն գործելակերպերից դասեր քաղելու և ԱլԳ վեց երկրների, ներառյալ Հայաստանի քաղաքականություն մշակողների, գործնական մասնագետների և փորձագետների միջև գիտելիքների և փորձի փոխանակման, ինչպես նաև՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում ԱլԳ երկրների կողմից ներկայիս գրանցած արդյունքները ներկայացնելու համար։:


ԵՄ և ԱլԳ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) շուրջ 80 պետական և միջազգային պաշտոնյաներ և փորձագետներ մասնակցեցին միջոցառմանը` կիսելու իրենց տեսլականները, լավագույն փորձը և տեղեկատվությունը իրենց երկրներում ՑԱԶԵՌ-ի մշակման  ընթացքի և ձեռքբերումների վերաբերյալ:


Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) ներկայացուցիչ Մայքլ Ռուպը ողջունեց մասնակիցներին և համառոտ ներկայացրեց նոր «Բարեփոխումների օրակարգը 2020 թ․-ից հետո», որում «Շրջակա միջավայրը և կլիման» հիմնական գերակայություններից մեկն է: Ինչպես սահմանված է «ԵՄ Կանաչ գործարք»-ով, ԿՈՎԻԴ-19-ից կանաչ, արդար վերականգնումը ևս կձևավորի Արևելյան գործընկերության շրջանակի օրակարգը` սահմանելով երկրների կարիքներին համահունչ նպատակներ և քաղաքականություններ` ավելի լավ վերականգնվելու համար: Նոր քաղաքական երկխոսության և կարգավորող համակարգ առաջնահերթ նախատեսված են տարածաշրջանային ծրագրերի, այդ թվում՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի համար:


Պրն․ Ռուպը կարևորեց նման միջոցառումը, որը քննարկում է «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներքո ՑԱԶԵՌ-ի մշակման հարցում գործնական քայլերը, մարտահրավերներն ու օգուտները ` որպես ԵՄ-ի կողմից երկրներին գործնականում աջակցելու հիանալի օրինակ: «Կլիմայական քաղաքականության մշակումն ու արդյունավետությունը պահանջում են քրտնաջան աշխատանք և վճռականություն, քանի որ ռազմավարության մշակումը խնդրի կարևոր բաղադրիչն է՝ ուղղորդելու երկրներին Փարիզյան համաձայնագրով սահմանված գլոբալ ջերմաստիճանի նպատակներին հասնելու, ինչպես նաև՝ ձեռնարկելու գործողություններ ԱՄՍԳ-ների վերջնականացման և իրականացմանն համար», - նշեց Մայքլ Ռուպը:


Վեբինարի 1-ին նստաշրջանի ընթացքում ԱլԳ երկրների կառավարությունների ներկայացուցիչները ներկայացրին ՑԱԶԵՌ-ի ընթացիկ վիճակը և ընդհանուր առմամբ երկրների կլիմայական քաղաքականությունների  և ռազմավարություններին մշակման վերաբերյալ:


ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը կարևորեց «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում տրամադրված հսկայական աջակցությունը ԱՄՍՆԳ-ի վերանայման գործում և տեղեկացրեց ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի աջակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2020թ․ թարմացված ԱՄՍԳ նախագծի մշակման մասին։ Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը մշակելու ՑԱԶԵՌ-ը ներկայացնելու 2050թ.համար հայտարարված նպատակով ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունը և ինտեգրելու կլիմայական հարցերը ոլորտային զարգացման ռազմավարությունների մեջ , տիկին Ղափլանյանը նշեց, որ Հայաստանի ջանքերը ավելի կանաչ և կայուն տնտեսություն ունենալու համար համահունչ են ԵՄ կլիմայական օրակարգի և Կանաչ գործարքի մոտեցումների հետ: «Ոլորտային վերլուծությունները և քաղաքականության առաջարկությունները կձևավորեն ոլորտային ծրագրեր և ուսումնասիրություններ` որպես ՑԱԶԵՌ շրջանակի ներդրում՝՝ հիմք ծառայելով «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրով ձեռնարկված քայլերի վերջնական արդյունքներին», - ասաց Իրինա Ղափլանյանը: Փոխնախարարը համառոտ ներկայացրեց նաև «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ազգային նոր ծրագրի» նախագիծը, տրանսպորտային ոլորտում մեղմման ներուժի գնահատման նպատակով կատարված վերլուծական աշխատանքը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության և անտառային տնտեսության ոլորտներում վերջերս ձեռնարկված աշխատանքները:


Նստաշրջանը ամփոփվեց «ՑԱԶԵՌ-երի մշակման վերաբերյալ ոչ առցանց վարժանքով»՝ ԱլԳ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վարժանքը գործնական գործիք էր` կիսելու ազգային փորձը ջերմաստիճանի բարձրացման, ջերմոցային գազերի արտանետումներ առաջացնող ոլորտներիև ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների կոնկրետ ցուցանիշների և արտանետումների խթանիչների վերաբերյալ:


Երկրորդ նստաշրջանը մեկնարկեց «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի 2021-2030 թվականների ազգային ծրագրի» մշակման թիմի ղեկավար Վահրամ Ավանեսյանի կողմից Հայաստանի կողմից վարժանքի արդյունքների վերաբերյալ հակիրճ ներկայացմամբ: Տեղեկատվություն տրամադրվեց կլիմայի փոփոխության հիմնական ազդեցությունների, դրա ռիսկերի և Կառավարության համապատասխան գործողությունների մասին արտանետումներ առաջացնող հիմնական գործոնների, էներգետիկայի, անտառտնտեսության և գյուղատնտեսության ոլորտներում կլիմայական ցուցանիշների օգտագործման վերաբերյալ։


Վեբինարը շարունակվեց երկրների ներկայացուցիչների կողմից «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում թիրախների և նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ զեկույցներով: Մասնավորապես, քննարկվեցին երկրներում կլիմայական քաղաքականության վիճակի, ԱՄՍԳ մշակման և դրա վերանայման, կլիմայական ռազմավարությունների, գործողությունների պլանների և ոլորտային քաղաքականություններում կլիմայական ինտեգրման մեխանիզմների, ՑԱԶԵՌ-երի մշակման գործընթացների և դրանց իրականացման լավագույն ուղիների, երկրների համատեքստի և օրենսդրությունների հետ համահունչ առկա ճանապարհային քարտեզների և տեղական մոտեցումների հետ կապված հարցերը: Կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ կատարված գործողությունների, կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման նպատակով կատարված հետազոտության վերաբերյալ նույնպես եղան զեկույցներ։


Հայաստանի «Վերականգնվող ռեսուրսների և էներգաարդյունավետության հիմնադրամ (R2E2)»-ի («ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակում ունեցած պայմանագրով) փոխտնօրեն Առնելա Այվազյանի հակիրճ զեկույցիցհետո, թիմի փորձագետ տիկին Աստղինե Փասոյանը խոսեց «2021-2030 թվականների համար էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի» մասին՝ կենտրոնանալով էներգետիկ համակարգի ցածր ածխածնային զարգացման քաղաքականության, ծրագրի հիմնական բաղադրիչների, այլ քաղաքականությունների հետ ներդաշնակեցման և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների վրա: Տիկին Փասոյանը ներկայացրեց նաև «Կայուն էներգետիկ քաղաքականության շրջանակը Հայաստանում»` անդրադառնալով միջազգային պայմանագրերին, որոնց մաս է կազմում Հայաստանը, ռազմավարական և իրավական դաշտին, ընթացիկ ծրագրերին ու պլաններին, մինչ օրս գրանցված դրական քայլերին ու հաջողություններին, էներգախնայողության ոլորտի պիլոտային ծրագրերին և դեռևս չլուծված խնդիրներին, բացերին և այն բնագավառներին, որոնք ունեն հղկումների կարիք:


Վեբինարի ավարտին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի տարածաշրջանային համակարգող Եվգեն Գրոզան ամփոփեց քննարկումների հիմնական արդյունքները և իր երախտագիտությունը հայտնեց բոլոր զեկուցողներին՝ յուրաքանչյուր երկրում ՑԱԶԵՌ-ի գործընթացի ընթացքն ու փորձը կիսելու համար:


Ամփոփելով՝ երկօրյա վեբինարը հիանալի հարթակ էր ԱլԳ վեց երկրների համար՝ ընդհանուր առմամբ, Փարիզյան համաձայնագրով սահմանված միջազգային պարտավորությունների կատարման մոտեցումների և մեխանիզմների փոխանակման առումով և, մասնավորապես, ԱՄՍԳ-ների և ՑԱԶԵՌ-երի վերանայման և մշակման, ինչպես նաև՝ միջազգային լավագույն գործելակերպերը սովորելու և տեսլականներով ու հայեցակարգերով կիսվելու առումով, որոնք կաջակցեն երկրներում ռազմավարությունների մշակմանը և կխթանեն ավելի սերտ համագործակցություն ԱլԳ երկրների միջև՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրով սահմանված թիրախներին և նպատակներին հասնելու համար:


 



Կիսվել