Նոյեմբերի 18-19-ը Հայաստանը և մյուս Արևելյան գործընկերության երկրները հանդիպեցին Թբիլիսիում քննարկելու կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ իրենց առաջընթացը` համաձայն իրենց «Ազգային մակարդակով սահմանված ներդրում»-ներով սահմանված ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման քաղաքականությունների:
Հայաստանի պատվիրակության կազմում էին Կառավարության պաշտոնյաներ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրի աշխատակազմի անդամներ, ովքեր մյուս մասնակիցների հետ մտքեր և գաղափարներ փոխանակեցին երկօրյա տարածաշրջանային աշխատաժողովի ընթացքում: Այն կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄԿլիմայիՀամար» (EU4Climate) ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր աջակցելու Արևելյան գործընկերության վեց երկրների քաղաքականություն մշակողներին կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարի առանցքային փաստաթղթի՝ Փարիզի համաձայնագրի իրականացման գործում:
Քննարկումները միտված էին տեղեկատվության փոխանակման միջոցով իրագործելու երկրների կլիմայի գործողությունների որդեգրած սկզբունքները: Թեմատիկ շեշտադրումը հանուն կլիմայի հավակնոտ գործողությունների խթանումն էր՝ հիմնված հավաստի տվյալների վրա, կլիմայական գործողությունների մեջ կառավարության ամբողջական ներգրավվածության և բյուջետավորման խթանման, ինչպես նաև՝ կլիմայական գործողությունների ներառման արագացումը ոլորտային քաղաքականությունների մեջ և հասարակության մոբիլիզացումը:
Աշխատաժողովի առաջին օրը քննարկումները ծավալվեցին «Ազգային մակարդակով սահմանված ներդրում»-ների իրականացման հետ կապված հիմնական մարտահրավերների և կարողությունների պակասի շուրջ: Այն լավ հարթակ էր երկրների համար` կիսելու իրենց փորձը և ներկայացնելու իրենց հիմնական մտահոգություններն ու դժվարությունները, որոնք հնարավոր է՝ հավելյալ աջակցություն կարիք ունեն: Բացի այդ, հանդիպումը փորձի ուղղակի փոխանակում էր զարգացման հնարավոր սցենարների և ջերմոցային գազերի արտանետումների և էներգետիկ քաղաքականության մոդելավորման համար:
Իսկ երկրորդ օրը նվիրված էր միջ-ոլորտային համագործակցության համակարգման լավ ավելի ռազմավարությունների փոխանակմանը և հանուն կլիմայալկան գործողություններ մասնավոր հատվածին խրախուսելուն: Քննարկվեցին նաև Փարիզի համաձայնագրի Թափանցիկության շրջանակներում պահանջվող մոնիտորինգի բարելավման և թափանցիկության ուժեղացման ուղիները:
Արդյունքում, աշխատաժողովն արդյունավետ էր Արևելյան գործընկերության երկրների համար`մոտիկից ծանոթանալու և հզորացնելու կլիմայական գործողությունների լավագույն փորձը լուծելու ընթացիկ և ապագա մարտահրավերները:
Մասնակիցները համաձայնեցին, որ Փարիզի համաձայնագրի իրականացմանը զուգընթաց ազգային խոստումները պետք է դառնան ավելի ճշգրիտ և հավակնոտ:
***
Թբիլիսիում անցկացվող աշխատաժողովը EU4Climate ծրագրի շրջանակներում տարածաշրջանային քննարկումների շարքի մի մաս է: Ցածր արտանետումների մեխանիզմների զարգացման և կլիմայի փոփոխության հարմարվողականության մասին նախորդ երկու հանդիպումները անցկացվել են Մոլդովայում:
EU4Climate- ը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագիրը նպատակ ունի ուժեղացնելու կլիմայի գործողությունները Արևելյան գործընկերության վեց երկրներում ՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում: Ծրագիրն աջակցելու է ցածր արտանետումների և կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայունության բարձրացման ուղղությամբ կլիմայական քաղաքականությունների մշակմանը և իրականացմանը՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի նպատակների: