Հայ
Eng
ԵՄ-ն և ՄԱԶԾ-ը գործարկում են ԱլԳ երկրներում կլիմայական քաղաքականությունների և օրենսդրության բարելավման մասին www.eu4climate.eu տեղեկատվական կայքէջը
18 սեպտեմբերի 2020

ԵՄ-ն և ՄԱԶԾ-ը գործարկում են ԱլԳ երկրներում կլիմայական քաղաքականությունների և օրենսդրության բարելավման մասին www.eu4climate.eu տեղեկատվական կայքէջը

Alt

ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը գործարկել է կայքէջ, որտեղ մանրամասն տեղեկություններ են ներկայացվում ծրագրի, դրա նպատակների և հիմնական գործողությունների մասին: Կայքէջն ապահովում է ավելի մատչելի հասանելիություն կլիմայական քաղաքականությունների և օրենսդրության բարելավման մասին զեկույցներին Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում։


Բացի ոլորտի թարմ նորություններից և ծրագրի առանձին գործողություններից, այս հարթակը կարևոր տեղեկություններ է տրամադրում ԱլԳ երկրներում բարձր արտանետումներ ունեցող հիմնական ոլորտների, ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի և քաղաքացիների կյանքի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղղման ուղղությամբ կառավարությունների կողմից ձեռնարկվող գործողությունների մասին։


«Կայէջի գործարկումը հնարավորություն է տալիս ունենալ ստեղծել ոլորտին առնչվող թեմաների մասին մեկ համապարփակ հարթակ, որտեղ արտացոլվելու են  ինչպես կառավարությունների, այնպես էլ հասարակության բոլոր հատվածներում դերակատարների կողմից շարունակական քայլերի ու պարտավորությունների իրականացումը», - նշեց «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի  ղեկավար Եվգեն Գրոզան:


«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության վեց երկրների կառավարություններին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանը և Ուկրաինային, դիմակայել պայքարել կլիմայի փոփոխությանը։


«Կայքէջը կարևոր գործիք է ծրագրի գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև հետևելու մեր նպատակի՝ Փարիզյան համաձայնագրի պահանջների իրականացման ուղղությամբ ԱլԳ յուրաքանչյուր երկրի գրանցած առաջընթացի մանրամասներին», - ասաց Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը։


«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Այն աջակցում է ԱլԳ երկրներին «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի իրագործման և կլիմային առնչվող քաղաքականությունների և օրենսդրության բարելավման հարցում։ Ծրագրի նպատակն է՝ սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա և ավելի դիմակայուն դարձնել նրանց։ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է ԱլԳ երկրներին`ցածր արտանետումներին և կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայնությանն ուղղված նպատակները ներառելու զարգացման քաղաքականությունների և ծրագրերի մեջ, կատարելագործելու և ամրապնդելու կլիմայական  քաղաքականությունների և օրենսդրության ներդաշնակեցումը։


 


 



Կիսվել