Հայ
Eng
ԵՄ Կայուն էներգիայի մրցույթ 2020-ը ընդունում է հայտեր ԱլԳ երկրների դիմորդներից
25 մարտի 2020

ԵՄ Կայուն էներգիայի մրցույթ 2020-ը ընդունում է հայտեր ԱլԳ երկրների դիմորդներից

Alt

Նախապատմություն


Տարեցտարի ԵՄ Կայուն էներգիայի մրցույթներում ավելանում է քաղաքացիական ներգրավվածությամբ կայուն էներգիայի իրազեկման ծրագրերի, էներգախնայող շենքերի հանրային նախագծերի և կանաչ տեխնոլոգիաներով, ածխածնի չեզոք արտանետումներով և շատ այլ միջոցառումներով առանձնացող մասնավոր ձեռնարկությունների մասնակցությունը։


ԵՄ «Կանաչ գործարք»-ի և Արևելյան գործընկերության նոր համագործակցային համատեքստում Եվրոպական միությունը հայտարարում է ԵՄ Կայուն էներգիայի երկրորդ մրցույթը Արևելյան գործընկերության երկրների համար: Մրցույթն իրականացվում է ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումների (հունիսի 22-26-ը) շրջանակներում:


Նպատակը


Մրցույթն օժանդակելու է Արևելյան գործընկերության վեց երկրներում`Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում, Ուկրաինայում կայուն էներգիայի ոգեկոչող նախաձեռնություններին: Եզրափակիչ փուլ կանցնեն կարճ ցուցակում ընդգրկված՝ մաքուր, անվտանգ և արդյունավետ էներգիային միտված տարվա ամենահաջող նախագծերը։


Կայուն էներգիայի մրցույթի նպատակներն են.


  1. Բացահայտել Արևելյան գործընկերության երկրներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում աննախադեպ նորարարությունները
  2. Կարևորել ԵՄ-ի աջակցության ազդեցությունը հենց այս ոլորտներում
  3. Օրինակ ծառայել՝ ոգեշնչելով լավագույն փորձի և Արևելյան գործընկերության երկրներում փորձառությունների կիրառումը:

Ովքե՞ր կարող են դիմել:


Մրցույթը բաց է նախաձեռնությունների լայն շրջանակի համար։ Դիմում-հայտեր կարող են ներկայացնել վերոնշյալ մեկ կամ մի քանի Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիներ, բիզնեսներ, պետական ​​կառույցներ, տեղական իշխանություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և երիտասարդական կազմակերպություններ:
Հիմնական պահանջն է, որ դիմորդները հանդիսանան ԵՄ շահառու էներգախնայողության կամ վերականգնվող էներգիայի ոլորտներում իրենց նախագծերի համար` ուղղակիորեն կամ անուղղակիորեն:


Ինչպե՞ս դիմել:


Մրցույթին հայտ ներկայացնելու գործընթացն արդեն սկսված է: Կարող եք ծանոթանալ  Մրցույթի մասնակցության ուղեցույցներին, և եթե համապատասխանում եք պայմաններին, լրացնել և ներկայացնել հայտադիմումըՀայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թ ապրիլի 17-ը (Բրյուսելի ժամանակով կեսգիշեր):


Մրցանակ


Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն 2020 թ․հունիսի 23-ին Բրյուսելում կայանալիք մրցանակաբաշխության արարողությանը և կմասնակցեն հունիսի 22-26-ը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա բոլոր միջոցառումներին, որտեղև կհայտարարվի վերջնական հաղթողը:
Նախորդ տարվա մրցանակաբաշխության մասին ավելին իմանալու համար այցելե՛ք հետևյալ հղումով:


Դիմումների գործընթացին կամ մրցույթին առնչվող ցանկացած հարցի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected] ։


 



Կիսվել