Հայ
Eng
«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում՝ ցածր ածխածնային զարգացման համատեքստում, գնահատվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հնարավորությունները
26 հուլիսի 2021

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում՝ ցածր ածխածնային զարգացման համատեքստում, գնահատվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հնարավորությունները

Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt

Հուլիսի 23-ին կայացավ ազգային աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության մաս կազմող գյուղատնտեսության ոլորտից ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների կրճատման ներուժի գնահատման արդյունքներին։


Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի և  «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի (ICARE) կողմից իրականացված «Մեղմման հնարավորությունները և կլիմայական նկատառումների ներառումը գյուղատնտե­սությունում» ուսումնասիրությունը և քննարկել դրա հիմնական արդյունքները ոլորտի քաղաքականության մշակման պատասխանատուների և փորձագիտական շրջանակների հետ:


Միջոցառումը համախմբել էր մոտ 54 պետական պաշտոնյաների ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարություններից, ՀՀ վիճակագրական և Կադաստրի կոմիտեներից, ներկայացուցիչների ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից,  Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնից, Ագրոբիզնեսի և գյուղական զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամից, մասնագիտացված կառույցներ ներկայացնող և անհատ փորձագետների:


Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը, որը ՋԳ  արտանետումների երկրորդ ամենախոշոր ոլորտն է (18․5), որպես մի շարք գործընթացների ուղղակի հետևանք, այդ թվում՝ աղիքային խմորման, գոմաղբի կառավարման, մշակաբույսերի պարարտանյութերի կիրառման և այլն։


Աշխատանքի հեղինակները առանձնահատուկ ուշադրություն գրավեցին ուսումնասիրության արդյունքում մշակված ընդհանուր բնույթի առաջարկությունների և ոլորտային հատուկ միջոցառումներ վրա: Վերջիններս ուղղված են առկա մարտահրավերների հաղթահարմանը, որոնք գյուղատնտեսության ոլորտն ավելի խոցելի են դարձնում կլիմայի փոփոխության նկատմամբ և ստեղծում են լրացուցիչ խոչընդոտներ դրա մեղմման գործողությունների համար:


Այնուհետև մասնակիցների միջև քննարկում ծավալվեց, որը վարեց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։ Քննարկմանը վեր հանվեցին առաջարկվող գործողությունների և իրականացման մեխանիզմների հետ կապված որոշակի մտահոգություններն ու դիտարկումները:


Ուսումնասիրության արդյունքները, այդ թվում՝ հաշվի առնելով նաև աշխատաժողովի ընթացքում հնչեցված նկատառումները, կարտահայտվեն երկրի Ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությամբ:


 


ՕՐԱԿԱՐԳ


ԶԵԿՈՒՅՑ


 



Կիսվել