Հայ
Eng
Հայաստանի և Լիբանանի միջև կայացավ փորձի փոխանակում
19 սեպտեմբերի 2018

Հայաստանի և Լիբանանի միջև կայացավ փորձի փոխանակում

Alt

Հայաստանի և Լիբանանի միջև Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ)  և թափանցիկության մասով կայացած փորձի փոխանակումը տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 13-14 Բեյրութում, Լիբանան: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ Հայաստանի և Լիբանանի գրասենյակների կողմից և ֆինանսավորվում էր ԳԷՖ-ի կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ/ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի Ազգային հաղորդագրությունների և Երկամյա առաջընթացի զեկույցների գլոբալ աջակցության ծրագրի կողմից: Փորձի փոխանակումը կազմակերպվել էր Հարավ-Հարավ համագործակցության շրջանակներում՝ ուղղված գիտելիքի փոխանակմանն օժանդակելուն և ազգային կարողությունների հզորացմանը:


Փորձի առաջին փոխանակումը Լիբանանի և Հայաստանի կառավարությունների միջև սկիզբ է առել դեռևս 2017թ., որն ուղղված է փոխադարձ աջակցությանը   քաղած դասերի և լավագույն փորձի հիման վրա, ինչպիսիք են ջերմոցային գազերի կադաստրները, ՉՀՀ համակարգերը, Երկամյա առաջընթացի զեկույցների շարունակական մշակում և ֆինանսական նոր ռեսուրսների, օրինակ՝ Կարողությունների հզորացման նախաձեռնություն թափանցիկության համար (CBIT):    


Հայաստանի կողմից միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության (ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և Վիճակագրական կոմիտե) չորս ներկայացուցիչներ և ՄԱԶԾ երկու փորձագետներ:


Միջոցառման մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև Գլոբալ աջակցության ծրագրի ինտերնետային կայքից:


Միջոցառման նյութերը հասանելի են անգլերեն տարբերակում:



Կիսվել