Գյուղական կանանց 15 խմբերի հետ փոխանակման այցը կազմակերպվել էր 2017թ. մայիսի 22-ին: Միջոցառումը կազմակերպվել էր «Կանաչ արահետ» ՀԿ –ի կողմից «Տնտեսական հզորացում գյուղական կանանց խմբերին կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «ՄԱԿ–Կանայք» գրասենյակի կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է տնտեսապես հզորացնել Հայաստանի 15 գյուղական համայնքների կանանց և ապահովել նրանց մասնակցությունը համայնքային և տնային տնտեսությունների մակարդակով ընթացող որոշումների կայացման գործընթացներին:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և «Կանաչ արահետ» ՀԿ –ի նախագահ Նունե Սարուխանյանը: ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը հանդես եկավ «Կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսությունը» թեմայով զեկուցմամբ: Ապա գյուղական կանանց 15 խմբերի միջև տեղի ունեցավ փորձի փոխանակում և նրանք մասնակիցներին ներկայացրեցին իրենց հաջողված փորձը: