Այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ` «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառում #ՄիայնՄեկՄոլորակ գլոբալ քարոզարշավի համատեքստում, որի նպատակն էր կոչ անել հավաքական, փոխակերպիչ գործողություններ ի նպաստ մեր մոլորակի պաշտպանությանը և վերականգնմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի բուսաբանական այգու և «Կանաչ ուսումնական կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ եվ նպատակ ուներ բարձրացնելու երիտասարդների իրազեկվածությունը և հետաքրքրությունը «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի հիմնական գործողությունների և ձեռքբերումների, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ մեղմման ու հարմարվողականության միջոցառումների վերաբերյալ:
Միջոցառումը համախմբել էր Երևանի հինգ դպրոցներից 14-15 տարեկան, բնապահպանական նախաձեռնություններում ակտիվ շուրջ հիսուն երիտասարդների, ովքեր ակտիվ են եղել հյուրընկալելով նրանց «Կանաչ ուսումնական կենտրոնում» և Երևանի բուսաբանական այգում:
Սկզբում ուսանողներին ներկայացվեց տեղեկատվություն կլիմայի փոփոխության, դրա ազդեցությունների, մեղմման և հարմարվողականության միջոցառումների մասին, որն ավարտվեց առցանց խաղ-վիկտորինայով` կլիմայի փոփոխության, բնության պահպանության և վերականգնման, մեղմման և հարմարվողականության միջոցառումների վերաբերյալ: Եղան տասը հաղթող մասնակիցներ, ովքեր պարգևատրվեցին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի թեմատիկ նվերներով՝ շապիկներ, գլխարկներ, գրիչներ և կլիմայի փոփոխության վերաբերյալ գրականությամբ: Մնացած մասնակից աշակերտները ևս ստացան խրախուսական նվերներ ծրագրի կողմից: Կենտրոնում ճանաչողական շրջայցի ընթացքում նրանք ծանոթացան օրգանական եղանակով աճեցված բույսերի, ծառերի և տարբեր տնկիների հետ։
Երևանի բուսաբանական այգում միջոցառման երկրորդ մասում նրանք ծանոթացան «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի նպատակակետերին և հիմնական նպատակներին և դիտեցին ծրագրի շրջանակներում պատրաստված երկու տեսանյութեր արևային էներգիայի և անտառների վերականգնման վերաբերյալ: Գիդ-ուղեկցորդները նրանց համար երեք կրթական էքսկուրսիա անցկացրին՝ այգու ջերմոցում, որտեղ աճեցվում են բուսատեսակներ, ծաղիկներ և ծառեր, բրածոների թանգարանում և Հայաստանի բնորոշ բույսերի և կենդանիների մասին Էկո կենտրոնում, որտեղ հնարավորություն ունեցան ուսումնասիրել և ավելին իմանալով Հայաստանի կենսաբազմազանության, տեղական բույսերի և կենդանիների մասին:
Այնուհետև, հավատարիմ մնալով «Ապրե՛լ բնության հետ ներդաշնակ» արշավի կարգախոսին, երիտասարդները մասնակցել են այգու շրջակայքի բացօթյա մաքրման և բնության խնամքի միջոցառումներին՝ հավաքելով աղբը, ծառերի և թփերի չորացած մնացորդները, հեռացնելով սննդի հին կերակրամաններն ու ցուցանակները և հին աղբամանների փոխարինելով «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի կողմից նվիրաբերած մետաղական, նոր, երեք տեղանի վերամշակման աղբամաններով: Աղբամանները կնպաստեն այգու տարածքում համապատասխանաբար պլաստիկի, ապակու և խառը տեսակների աղբի պատշաճ հավաքման ապահովմանը:
Ի լրումն, Երևանի բուսաբանական այգուն նվեր տրվեց պրոյեկտոր խթանելու կլիմայի փոփոխության, բնության պահպանության և բնապահպանական գործողությունների վերաբերյալ կրթական գիտելիքների ամրապնդման գործընթացին:
Երիտասարդները հիացած էին միջոցառմանն իրենց անմիջական մասնակցությամբ և մոտիվացված էին ավելին իմանալու շրջակա միջավայրի և էկոհամակարգերի, կլիմայի փոփոխության և բնապահպանական գործողությունների մասին:
Նրանք նաև հանդես եկան որպես իրական փոփոխություն կատարողներ՝ դրսևորելով իրենց բնապահպանական պատասխանատվությունը և հոգատար վարքագիծը՝ հավաքելով և տեսակավորելով աղբը նոր աղբամաններում և ուրախ էին իրական պայմաններում ուղղել իրենց աջակցությունը այգուն միջոցառման շրջանակներում նշված գործողությունների միջոցով:
Միջոցառման բոլոր նկարներ կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ