Հայ
Eng
Ջերմոցային գազերի ազգային կադաստրի մշակման աշխատաժողով
15 փետրվարի 2017

Ջերմոցային գազերի ազգային կադաստրի մշակման աշխատաժողով

Alt

Ս.թ. փետրվարի 14-ին «Ավիատրանս» հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որն ուղղված էր 2013թ. և 2014թ. Ջերմոցային գազերի (ՋԳ) ազգային կադաստրի բարելավմանը: Աշխատաժողովը կազմակերպվել էր «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակներում:  Աշխատաժողովին մասնակցում էին Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհրդին կից աշխատանքային խմբի անդամներ, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ և Ծրագրի անձնակազմն ու փորձագետները: Միջոցառման մասնակիցներն ընդհանուր թվով 28-ն էին:


Միջոցառման ընթացքում ներկայացվեց «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի հիմնական բաղադրիչները, աշխատանքային պլանը, ինչպես նաև քննարկվեցին ՀՀ երկամյա առաջընթացի առաջին զեկույցի ներքո ՋԳ ազգային կադաստրի մշակման ընթացքում վերհանված բացերը, միջազգային փորձագետի և միջազգային վերլուծության ժամանակ բարձրացված հարցերը/դիտողությունները և բարելավման ուղիները: Ծրագրի փորձագետները ներկայացրեցին նաև համապատասխան սեկտորների բարելավման ուղիները:


Օրակարգ


Զեկուցում_ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագիր_Դ.Հարությունյան


Զեկուցում_INDC_Տ.Սեկոյան


Զեկուցում_ICA_Մ.Սարգսյան


Զեկուցում_Ինստիտուցիոնալ հարցեր_Ա.Մուրադյան


Զեկուցում_Կադաստրի բարելավում_Մ.Ծառուկյան


Զեկուցում_Անորոշությունների գնահատում_Հ.Հակոբյան


Զեկուցում_Էներգետիկա սեկտոր_Վ.Սարգսյան


Զեկուցում_ԳԱՏԱՀ սեկտոր_Ա.Աղազարյան և Վ.Մացակյան



Կիսվել