Հայ
Eng
Միջազգային գիտաժողով` նվիրված աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրներին
02 հոկտեմբերի 2018

Միջազգային գիտաժողով` նվիրված աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրներին

Alt

Սեպտեմբերի 27-29 ԵՊՀ-ում  տեղի ունեցած  «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի կազմակերպմանն աջակցել է ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագիրը: Գիտոաժողովը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին և կազմակերպել էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը: Մասնակիցների թվում էին աշխարհի տարբեր համալսարաններից ներկայացուցիչներ:

Միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ինչպես նաև  Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների համալսարանների պրոռեկտորների ասոցիացիայի նախագահ Անատոլի Բոգուշը, Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի ներկայացուցիչ Կոլյա Տեստովը և Բուրգասի ազատ համալսարանից Անտոն Լազարովը:


Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի ֆինանսական օժանդակությամբ:


Օրակարգ_անգլ.



Կիսվել