Հայ
Eng
Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
04 դեկտեմբերի 2020

Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Նոյեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցավ Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողովը՝ «Էներգիա ապահով ապագայի համար - Հայաստանի ցածրածխածնային զարգացումը. գիտություն, նորարարություն և կիրառություն» խորագրով:


Համաժողովը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի Չորրորդ ազգային հաղորդակցության նախագծի շրջանակներում, նպատակ ուներ հասարակության իրազեկության և գիտելիքների տարածման միջոցով նպաստել ազգային կարողությունների զարգացմանը, ինչպես նաև՝ Կլիմայի փոփոխության մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջանակային որոշումներին համահունչ ինտեգրել կլիմայի փոփոխության և ցածրածխածնային ազգային կայուն զարգացման խնդիրները՝ որպես այս համաժողովի հիմնական արդյունք:    


Երկօրյա առցանց եղանակով անցկացվող համաժողովի նստաշրջաններում ներկայացվեցին տարբեր ոլորտների թեմատիկ զեկույցներ, տեղի ունեցան քննարկումներ: Ընդհանուր առմամբ ավելի քան 50 մասնակիցներ՝ 35 տեղական, օտարերկրյա և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ մասնակցեցին համաժողովի նստաշրջաններին: Համաժողովի օրակարգը ներառում էր 4 տեխնիկական նստաշրջան, որոնցում ներկայացվեցին 23 զեկույց՝ և 4 հարցուպատասխանի և քննարկումների նստաշրջան: Ներկայացված օրիգինալ հետազոտական ուսումնասիրությունների արդյունքների և նոր տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի շուրջ կայացան կարծիքների փոխանակում և մասնագիտական քննարկումներ:


Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ պարոն Դմիտրի Մարիյասինը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող՝ տիկին Դիանա Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, որոնք ողջույնի խոսքում ընդգծեցին միջոցառման կարևորությունը երկրի հետագա զարգացման ուղիների մշակման գործում:


Համաժողովի ընթացքում զեկուցվեցին նաև բացառիկ հետաքրքրութուն ներկայացնող և հատուկ ուշադրության արժանի մշակումներ, օրինակ՝ Ավստրիան ներկայացնող Ռ.Ռ. Դանիելյանի «Քամու էներգիան Հայաստանի էներգետիկ անվտանգության ճանապարհային քարտեզում»աշխատանքը , ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտի ներկայացուցիչ՝ Ալեքսան Աբրահամյանի «Էներգիայի կոնսերվացման մեթոդները» ակնարկը, ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի՝ արդյունաբերական թափոններից ջրածնի ստացման գերժամանակակից տեխնոլոգիաների մշակման մի շարք աշխատանքներ, Ռուս-հայկական համալսարանի և արտասահմանյան մի շարք հետազոտական կենտրոնների հետ համատեղ մշակմամբ արևային ֆոտովոլտային գերժամանակակից գերարդյունավետ տեխնոլոգիան, հայրենական նորարարական տեխնոլոգիաների մասնավոր մշակողի կողմից ներկայացված արևային ջերմային էներգիայի պահեստավորման բացառիկ տեխնոլոգիական մշակումը, ինչպես նաև՝ մի շարք կիրառական մշակումներ, որոնց մի մասը այժմ արդեն կարող է գտնել գործնական կիրառություն: Արժեքավոր զեկույցներ ներկայացվեցին նաև օտարերկրյա մասնակիցների՝ Ավստրիայի, Հունաստանի և Մարոկկոյի գիտնականների կողմից:


Համաժողովի զեկույցները հասանելի են համաժողովի կայքէջում, իսկ ամբողջական աշխատանքները կգրախոսվեն և կհրապարակվեն առցանց և տպագիր՝ որպես համաժողովի աշխատություններ:


 


Ավանդական դարձած այս ընդգրկուն գիտագործնական հարթակը կազմակերպվում է 2003 թ-ից Հայաստանի ակադեմիական և պրակտիկ գործիչների ոչ ֆորմալ միավորման՝ Վերականգնվող և մաքուր էներգիայի հասարակական խորհրդի նախաձեռնությամբՄիջոցառումը տարբեր տարիներին աջակցվել է ՀՀ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամիԱՄՆ պետդեպարտամենտիԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանՀունաստանի զարգացման գործակալության, KfW բանկիտեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմիցսակայն հիմնական աջակցողի դերում եղել է ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիրը:


Մինչ օրս համաժողովը հյուրընկալել է ԱՄՆ-իԱվստրիայիԱրգենտինայիԲելառուսիԳերմանիայիԵգիպտոսիԻրանիԻտալիայիՀունաստանիՂազախստանիՄոլդովայիՄեծ ԲրիտանիայիՆիդեռլանդներիՉինաստանի (Թայվան), ՌումինիայիՌուսաստանիՍիրիայիՎրաստանիՈւկրաինայիև այժմ արդեն Մարոկկոյի ակադեմիական և գործնական ոլորտի ներկայացուցիչներինՀամաժողովի նյութերը մշտապես հրապարակվել են՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ մոտ 240 գիտական և գործնական ոլորտի աշխատանքորոնք հանդիսանում են ոլորտի մասնագիտական  տեղեկատվության արժեքավոր աղբյուր


ՕՐԱԿԱՐԳ


ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ (Ձեր փնտրած զեկույցը տեսնելու համար սեղմե՛ք վերնագրերի հղումների վրա)


 



Կիսվել