Ապրիլի 19-ին տեղի ունեցավ աշխատաժողով Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՄՍՆ) գործընկերության պլանի վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցում էին Կառավարության, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների ավելի քան 60 ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի նպատակն էր նպաստել շահագրգիռ կողմերի իրազեկման բարձրացմանը ԱՄՍՆ գործընկերության պլանի նշանակության մասին` Հայաստանում միջազգային օգնությունը համակարգելու և արագ ու մասշտաբային տեխնիկական, ֆինանսական աջակցություն մոբիլիզացնելու գործում։ Աշխատաժողովը նաև ուղղված էր երկրում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի շահերի ներկայացմանը և ներառմանը ԱՄՍՆ գործընկերության պլանի հետագա գործընթացներում:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհայելա Ստոյկոսկան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, և ԱՄՍՆ գործընկերության աջակցման գրասենյակի տնօրենի տեղակալ Ռոմեո Բերտոլինին։ Խոսնակները կարևորեցին գործընկերության պլանի նշանակությունը՝ Հայաստանի ԱՄՍՆ-ի իրականացման առաջընթացը հետևելու և, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողական միջոցառումներ իրականացնելու համար:
2018թ․ օգոստոսին Հայաստանը միացել է ԱՄՍՆ գործընկերությանը, որի նպատակն է աջակցել իր անդամ զարգացող երկրներին ԱՄՍՆ-ների մշակման և արդյունավետ իրականացման գործընթացում: ԱՄՍՆ գործընկերության պլանի շուրջ աշխատանքները մեկնարկել են 2019 թ. սեպտեմբերից։