Հայ
Eng
Բաց դաս դպրոցականների համար «Դիլիջան» ազգային պարկում
05 հոկտեմբերի 2018

Բաց դաս դպրոցականների համար «Դիլիջան» ազգային պարկում

Alt

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ 65 աշակերտի համար կազմակերպել է էկոկրթական դասընթաց և ճանաչողական այց «Դիլիջան»  ազգային պարկ 2018թ. հոկտեմբերի 3-ին:  Դասընթացին մասնակցել են 5 դպրոցի՝ Դանիել Վարուժանի անվան N 89 հիմնական, Ջոն Կիրակոսյանի անվան N 20, Հայ կրթություն կրթական հիմնադրամի, «Ուսում» հանրակրթական դպրոցների և Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:


Դպրոցականներին ներկայացվել են կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գործընթացներում ԲՀՊՏ-ների դերի ու նշանակության,  կլիմայի փոփոխության և անապատացման հիմնահարցերի, Դիլիջան աղգային պարկի բուսական, կենդանական աշխարհի, տեղի էնդեմիկ, հազվագյուտ բուսատեսակների ու կենդանատեսակների, նրանց պահպանության և էկոզբոսաշրջության մասին:  
Բաց դասի ավարտից հետո «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների ուղեկցությամբ դպրոցականներն այցելել են եղջերուների բազմացման կենտրոն, Պարզ լճի տարածքում գործող էկոարահետ, որտեղ նրանց ծանոթացրել են Դիլիջանի անտառներից վերացած ազնվացեղ եղջերուի վերականգնման ծրագրին, ինչպես նաև էկոզբոսաշրջության` շրջակա միջավայրի մասին իրազեկվածության բարձրացմանը նպաստելու գործընթացին։



Կիսվել