2017թ. նոյեմբերի 25-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացվել են Բոննում, Գերմանիայում նոյեմբերի 6-17-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 23-րդ համաժողովի/Կողմերի կոնֆերանսի արդյունքները։ Մամուլի ասուլիսին մասնակցել են ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը` ներկայացնելով համաժողովի ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից իրականացրած աշխատանքները և կլիմայի փոփոխության վերաբերյալ գլոբալ և ներքին զարգացումները։
Լրատվամիջոցների կողմից կատարած անդրադարձին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության կայքից․
http://www.tert.am/am/news/2017/11/25/bnapahpanutyun/2548831
https://news.am/arm/news/422951.html
https://www.youtube.com/watch?v=ECYLtKkd7TE