Հայ
Eng
Փարիզյան համաձայնագիրը և Դոհայի փոփոխությունը վավերացվեցին
30 մարտի 2017

Փարիզյան համաձայնագիրը և Դոհայի փոփոխությունը վավերացվեցին

Alt Alt Alt
Alt Alt Alt

ՀՀ Ազգային Ժողովը 2017թ.-ի փետրվարի 9-ին վավերացրել է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի «Փարիզյան համաձայնագիրը», որն ուժի մեջ կմտնի  2017թ. ապրիլի 22-ին: Համաձայնագիրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի Կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովի ընթացքում, ունի իրավական ուժ, և ըստ դրա աշխարհի բոլոր պետությունները ստանձնում են կլիմայի փոփոխության զսպմանը նպատակաուղղված հանձնառություններ:


Փարիզյան համաձայնագիրը ուժի մեջ մտավ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 7-ի դրությամբ դա վավերացվեց 125 երկրների կողմից: Ըստ համաձայնագրի զարգացող երկրների կողմից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման գործողությունները պետք է մեկնարկեն 2020թ.-ից: Բոլոր երկրների փոխհամաձայնությամբ որոշվել է զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճանից ցածր մակարդակում` միաժամանակ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը (ավելի մանրամասն):


2017թ.-ի փետրվարի 9-ին վավերացվել է նաև 2012թ.-ի դեկտեմբերի 8-ին հաստատված` Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը: Դրանով հնարավորություն է ստեղծվում շարունակել Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում մշակված նախագծեր, ինչպես նաև օգտվել Կիոտոյի արձանագրության շրջանակում ստեղծված Հարմարվողականության հիմնադրամից (ավելի մանրամասն):


Իր հայտարարության մեջ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշեց. «Ուրախ եմ տեսնել, որ այսօր ՀՀ Ազգային Ժողովը ձայների մեծամասնությամբ վավերացրեց Փարիզյան համաձայնագիրը: Վավերացումը ցույց է տալիս ՀՀ-ի պատրաստակամությունը կատարել պարտավորությունը՝ իրականացնելու փաստաթղթի դրույթըները կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ»:



Կիսվել