Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ Արարատյան ջրավազանային կառավարման պլանի վերանայման աշխատանքների հանրային քննարկումը
14 ապրիլի 2022

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ Արարատյան ջրավազանային կառավարման պլանի վերանայման աշխատանքների հանրային քննարկումը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Ապրիլի 12-ին Արտաշատում տեղի ունեցավ Արարատյան ջրավազանային կառավարման պլանի վերանայման աշխատանքների հանրային քննարկումը: Աշխատանքներն իրականացվել էին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ներքո՝ Հայաստանի Հանրապետության Հարավային և Արարատյան ջրավազանների համար Ջրավազանային կառավարման պլանների վերանայման խորհրդատվական ծառայությունների շրջանակում` «Գեոինֆո» ՍՊԸ-ի կողմից:

 

Աշխատաժողովի նպատակն էր Արարտյան ջրավազանային կառավարման տարածքի շահագրգիռ կողմերին ներկայացնել ջրավազանային կառավարման պլանի վերանայված և ավելացված բաժինները, ինչպես նաև կազմակերպել կատարված աշխատանքների արդյունքների և առկա խնդիրների հանրային քննարկում:

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Արարատյան ջրավազանային կառավարման տարածքային բաժնի պետ Խաչիկ Հարությունյանը և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը:

 

«Արարատյան ջրավազանային կառավարման պլանի վերանայման անհրաժեշտությունն առաջացել է 2016-2021 թթ.-ի համար մշակված պլանի ժամանակահատվածի ավարտի հետ կապված: Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, ՄԱԶԾ ֆինանսավորմամբ մշակվել է 2022-2027թթ.-ի համար նոր Արարատյան ջրավազանային կառավարման պլան: Աշխատանքների ընթացքում վերանայվել են հիմնականում օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալները, ազգային և ստրատեգիական նշանակություն ունեցող ջրի ծավալները, ինչպես նաև թարմացվել են ջրառաջարկի և ջրապահանջարկի կանխատեսվող տվյալները», - նշեց Խաչիկ Հարությունյանը:

 

Հովհաննես Ղազարյանն իր ելույթում ընդգծեց հատկապես կլիմայի փոփոխության համատեքստում ջրային ռեսուրսների հասանելիության ապահովմանն ուղղված հավելյալ միջոցառումների և գործողությունների կարևորությունը:

 

«Հայտնի է, որ ջրավազանային կառավարման պլանների մշակումը ՀՀ ջրային օրենսգրքի պարտադիր պահանջ է, որի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների կառավարման և ջրօգտագործման արդյունավետությունը` հաշվի առնելով նաև կլիմայի փոփոխության ակնկալվող ազդեցությունը: Որպես արդյունավետ պլանավորման գործիք՝ ջրավազանային կառավարման պլանները սահմանում են բնապահպանական նպատակներ, ինչպես նաև դրանց հասնելուն ուղղված գործողությունների առաջնահերթություններ։ Սա անհրաժեշտ է ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն ջրօգտագործման, ինչպես նաև ջրօգտագործողների հավասարակշռման համար՝ այդ թվում  գյուղատնտեսություն, ձկնաբուծություն, արդյունաբերություն, էներգետիկայի և այլն»,- հավելեց Հովհաննես Ղազարյանը:

 

Արարատյան ջրավազանային կառավարման պլանի վերանայված և ավելացված գլուխների ու բաժինների տվյալները և տեղեկատվությունը կաջակցեն ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացման և դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործման հարցում:

 

Աշխատաժողովին ներկա գտնվեց և առցանց մասնակցեց ոլորտի 40 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի նախարարության, Արարատի մարզպետարանի, «Հիդրոօդերեևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի, և ՄԱԶԾ ներկայացուցիչներ:

 

Ավելի վաղ՝ մարտի 10-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ներքո, արդեն կայացել է Հարավային ջրավազանային կառավարման պլանի վերանայման աշխատանքների հանրային քննարկում, որի ընթացքում Հարավային ջրավազանային կառավարման տարածքի շահագրգիռ կողմերին ներկայացվել են ջրավազանային կառավարման պլանի վերանայված և ավելացված բաժինները և կատարված աշխատանքների արդյունքները:

 

Միջոցառման օրակարգը

 

Ներկայացված նյութերը

 

ՋԿՊ-ի վերանայված բաժինները

 


Կիսվել