Հայ
Eng
Միավորելով տարածաշրջանային ջանքերը հավակնոտ ու երկարաժամկետ պլանավորմամբ պայքարելու կլիմայի փոփոխության դեմ
16 հոկտեմբերի 2019

Միավորելով տարածաշրջանային ջանքերը հավակնոտ ու երկարաժամկետ պլանավորմամբ պայքարելու կլիմայի փոփոխության դեմ

Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Սույն թվականի հոկտեմբերի 15-17-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է Մոլդովայի Քիշնեվ քաղաքում անցկացվող «Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակումը և կլիմայի նպատակաուղղման մեխանիզմները» տարածաշրջանային  աշխատաժողովին, որը կազմակերպվել է «ԵՄ Կլիմայի համար» (EU4Climate) ծրագրի շրջանակներում:


Եվրոպական միությունից ֆինանսավորվող ծրագիրը իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագիրն աջակցում է ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի կառավարություններին՝ կատարելու Փարիզյան համաձայնագրով Կլիմայի փոփոխության ուղղությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև՝ մշակելու և իրականացնելու կլիմային առնչվող քաղաքականություններ, որոնք կնպաստեն ցածր արտանետումներով կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացմանը:


Եռօրյա տարածաշրջանային աշխատաժողովի նպատակն է հիմք դնել  քննարկումների և ոգեշնչել Արևելյան գործընկերության վեց երկրներին հետհայացք նետել ու աստիճանաբար անցում կատարել դեպի ավելի հավակնոտ և երկարաժամկետ պլանավորման:


Աշխատաժողովի թեման կենտրոնանում է EU4Climate ծրագրի երկրորդ և հինգերորդ բաղադրիչների վրա.


ii) Ցածր արտանետումներով զարգացման ռազմավարություն (ՑԱԶՌ) մշակում


Չնայած, որ Ազգային Մակարդակով Նախատեսված Ներդրումն արտացոլում է Փարիզի համաձայնագրի և երկրների զարգացման առաջնահերթությունների համատեքստում կլիմայի փոփոխության ուղղությամբ տարվող գործողությունները, դրանք դեռ բավարար չեն պահելու գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը նախարդյունաբերական ժամանահահատվածի նկատմամբ 20C-ից ոչ ավել  (այժմ նպատակ ունենալով 1,5 0C-ից ոչ ավել)` երկարաժամկետ գլոբալ նպատակի իրագործման համար: Հետևաբար, ՑԱԶՌ-ի մշակման նպատակն է ձևավորել երկարաժամկետ տեսլական, որը կառավարություններից կպահանջվի ավելի ամուր հանձնառություն՝ կոչ անելով կիրառել նորարարական և ժամանակակից մոտեցումներ Կլիմայի փոփոխության դեմ պայքարում:


(v) Կլիմայի նպատակաուղղումն այլ ոլորտներում, Փարիզյան համաձայնագրի իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ իրազեկում և ոլորտային ուղեցույցներ


ՑԱԶՌ-ի մշակումը հանգեցնում է EU4Climate ծրագրի հինգերորդ բաղադրիչին ՝ կլիմայի փոփոխության քաղաքականության նպատակաուղղմանը (ինտեգրմանը) տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման քաղաքականության, ծրագրերի և պլանավորումների մեջ: Այս միջոցառումը կամրապնդի նաև նախարարությունների ոլորտային կառավարումը ածխածնի ցածր արտանետումներին անցնելու գործընթացում: 


Աշխատաժողովին մասնակցող հայկական պատվիրակության կազմում են՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը; EU4Climate-Armenia ծրագրի տնտեսական ազդեցության գծով ազգային փորձագետ Արտակ Բաղդասարյանը, և ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության սեկտորից; Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերականգնվող էներգիայի սեկտորից  և Շրջակա միջավայրի նախարարության կլիմայի փոփոխության և մթնոլորտի պահպանության քաղաքականության սեկտորից:


Արևելյան գործընկերության երկրների պետական գործիչների և ներկայացուցիչների, որոշում կայացնողների և միջազգային փորձագետների հետ միասին ՀՀ պատվիրակության անդամները գաղափարներ կփոխանակեն ՑԱԶՌ-ի ձևավորման ներկայիս դրական փորձի, գործիքակազմի և առավելությունների շուրջ, կքննարկեն այդ ռազմավարությունների կիրարկումը կարճաժամկետ գործողություններում և ոլորտային քաղաքականություններում, որն էլ խթան կհանդիսանա նախապատրաստվելու երկարաժամկետ ռազմավարությունների մշակմանն ու ներկայացմանը:


 


«ԵՄ կիմայի համար -Հայաստան»-ի Տնտեսական ազդեցության գծով ազգային փորձագետ Արտակ Բաղդասարյանը հանդես եկավ «Հայաստան. Փոխակերպելով մարտահրավերները հնարավորությունների» թեմատիկ զեկույցով՝ անդրադարձ կատարելով երկրի էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման համակարգերին, ինչպես նաև՝ էներգետիկ ոլորտում ջերմոցային գազերի արտանետման կանխատեսումներին: Իր ելույթում նա զուգահեռներ անցկացրեց տնտեսական աճի և ածխածնի ծավալների աճի միջև՝ ընդգծելով Հայաստանում ածխածնի արտանետումների նվազեցման միտումները:


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերականգնվող էներգիայի վարչության ավագ մասնագետ Նազիկ Մարգարյանը հանդես եկավ ՀՀ-ում կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին զեկույցով: Նա ներկայացրեց էներգետիկ ոլորտի ընդհանուր վիճակը՝ կարևորելով վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետությանն ուղղված քաղաքականության և ռազմավարության մշակումը, ինչպես նաև՝ ածխածնի ցածր արտանետումների խթանման և կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների ձեռնարկումը:


Լրացուցիչ տեղեկություն աշխատաժողովի մասին՝


• Զեկույցներ եռօրյա աշխատաժողովից


• Մասնակիցների օրակարգ


 



Կիսվել