Հայ
Eng
Հայաստանի գյուղական համայնքներն ապացուցում են, որ անտառների վերականգնումը յուրաքանչյուրիս պարտականությունն է. արտանետումների նվազեցման ԵՄ կայուն մոդել
16 հունիսի 2020

Հայաստանի գյուղական համայնքներն ապացուցում են, որ անտառների վերականգնումը յուրաքանչյուրիս պարտականությունն է. արտանետումների նվազեցման ԵՄ կայուն մոդել

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Հայաստանին և Արևելյան գործընկերության մյուս երկրներին բաժին է ընկնում աշխարհում ածխածնային արտանետումների 1,17 տոկոսը, թեև այդ երկրներում էներգամատակարարման 80 տոկոսը հանածո վառելիքն է կազմում։ Այդ պատճառով ԵՄ-ն աջակցում է այս տարածաշրջանում «կանաչ» սկզբունքների ներդրմանը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անտառահատումներից ազդվածներին։


Հայաստանում անտառապատ տարածքներին հարող համայնքները կարևոր դեր են խաղում անտառի, նրա կենսաբազմազանության պահպանության և անտառային փխրուն էկոհամակարգի կայուն կառավարման գործում։ Անտառապատ տարածքների հազարավոր հեկտարներ ժառանգած մարդիկ սկսում եմ գիտակցել, որ անտառի պահպանումն ու զարգացումը նպաստավոր է ոչ միայն վայրի բնության, այլև դրա հարևանությամբ ապրող մարդկանց համար։


Վաղ առավոտյան անտառներում աշխատող մարդիկ խմբեր են կազմում և 7-8 ամենագնաց մեքենաներով ուղևորվում հարակից անտառտնտեսություններ։


Մի քանի տասնյակ կիլոմետր ժամեր շարունակ մեքենաներով ճամփորդելով՝ նրանք անցնում են փոքր փայտաշեն տնակների՝ մարդկանց և կենդանիների բնակատեղերի կողքով։ Անցնում են բնության գրկում հանգստացող գյուղացիների, խատուտիկների դաշտերի, գեղեցիկ ծառերի, կովերի նախիրների և ձիերի երամակների մոտով։ 


Ամեն օր բարձրանալով անտառային զառիվեր ճանապարհներով՝ անտառում աշխատող մարդիկ ժամանակ առ ժամանակ կանգ են առնում, հանգստանում և աղբյուրից ջուր հավաքում՝ ծարավը  հագեցնելու և մեքենաների շարժիչները սառեցնելու համար։


Աշխատանքային օրվա զգալի մասը՝ ավելի քան հինգ ժամ, մարդիկ անցկացնում են ճանապարհներին։ 


Ահա նրանք կանգնած են անտառի՝ պահպանվող տարածքներ շարժը սահմանափակող մեծ ցանկապատի մոտ։ Եվս մեկ կանգառ դարպասը բացելու համար, ու մեքենաների շարասյունը հասնում է նպատակակետին։


Տեղ հասնելուն պես վարորդները ստուգում են մեքենաներն ու շտկում փոքր անսարքությունները


Դուրս գալով մեքենաներից՝ անտառում աշխատող մարդիկ անմիջապես հանում են բահերն ու բրիչները և քայլում դեպի տնկարաններ․ այնտեղ մշակում են հողը ևհացենիներ, կաղնիներ ու եղևնիներ տնկում։


«Անցյալ տարի նույնիսկ եղել է՝ մի օրվա ընթացքում 600 ծառ եմ տնկել»,- հպարտությամբ ասում է աշխատողներից մեկը՝ Արմենուհի Մնացականյանը։


Ամբողջ օրը միասին անցկացնելով՝ այս մարդիկ մի ընտանիք են դարձել․ օգնում են իրար, կատակում, ծառերի ստվերում մի կտոր հաց կիսում, չոր ճյուղեր են հավաքում, խարույկ վառում ու դրա վրա սուրճ կամ ուրցով թեյ պատրաստում։


Համայնքահեն անտառապահպանության և անտառվերականգնման ծրագրերը սոցիալ-տնտեսական օգուտներ են բերում գյուղական համայնքների բնակիչներին և միաժամանակ նպաստում նոր կանաչ տարածքների ստեղծմանը։ Դրանք նաև երկարաժամկետ դրական ազդեցություն ունեն մարդկանց առողջության և վայրի բնության պահպանության համար, ինչպես նաև՝ կենսական նշանակություն ունեն անտառում ապրող կենդանիների համար։


«Ամեն օր մենք փորձում ենք բարելավել  անտառի, վիճակը»,- ասում է Իջևանի (Հայաստանի Տավուշի մարզ) բնակիչ 62-ամյա Ռոբերտ Ներսեսյանը։ Արդեն 24 տարի է, ինչ նա աշխատում է անտառում․ սկզբում՝ որպես անտառապահ և անտառապետ, իսկ հիմա արդեն ծառատունկի ակտիվ մասնակից։  


 «Մարդիկ փոխվել են, նրանք հասկացել են, որ անտառը պետք չէ կտրել»,- ավելացնում է նա։ «Մենք սիրում ենք մեր աշխատանքըու,թեև այդքան չապրենք, որ տեսնենք՝ինչպես են այս ծառերը մեծանում, հուսով եմ՝ մեր երեխաներն ու թոռները շնորհակալ կլինեն մեր լավ գործի համար»։


Ռոբերտի ընկերը՝ Գևորգ Խոջոմյանը, հավելում է․ «Սա ամենաբարի գործն է, որ կարող ենք անել հետագա սերունդների համար, ու անտառի պահպանությունը բոլորիս պարտականությունն է»։ 


Երեկոյան ժամը ութն է։ Անտառում աշխատող մարդիկ տուն են վերադառնում՝ հոգնած, բայց երջանիկ, որ նման շնորհակալ աշխատանք են կատարում։


«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն օգնում է Արևելյան գործընկերության վեց երկրների կառավարություններին, այդ թվում՝ Հայաստանին, դիմակայել կլիմայի փոփոխությանը։ Այն աջակցում է երկրներին «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի իրագործման և կլիմային առնչվող քաղաքականությունների և օրենսդրության բարելավման հարցում։ Ծրագրի նպատակն է՝ սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա և ավելի դիմակայուն դարձնել նրանց։ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից։


* Ծանուցում՝ Լուսանկարները՝ ՄԱԶԾ Հայաստան/Հրանտ Սահակյան



Կիսվել