Հայ
Eng
Հատուկ հաշվետվություն. ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄ 1.5ºC-ով
17 հուլիսի 2019

Հատուկ հաշվետվություն. ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄ 1.5ºC-ով

Alt

ՄԱԿ ԿՓՇԿ կողմից հրապարակվել է «ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄ 1.5ºC-ով» հատուկ հաշվետվությունը` ի պատասխան ԿՓՇԿ պահանջին «2018թ.-ին կազմել հատուկ զեկույց, որը կանդրադառնա նախաարդյունաբերական մակարդակից ի վեր 1.5°C-ով գլոբալ տաքացման ազդեցությանը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումների ուղիներին», ինչը ամրագրված է Կլիմայի փոփոխության մասին Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 21-րդ կոնֆերանսի որոշման մեջ։


ԿՓՇԿ դիտարկեց վերոնշյալ որոշումը 2016 թ. ապրիլին՝ նախապատրաստելով այս հատուկ հաշվետվությունը, որը միտված է կլիմայի փոփոխության վտանգին համաշխարհային արձագանքի, կայուն զարգացման և աղքատության վերացման ջանքերի ամրապնդմանը:


Համաձայն գնահատականների՝ մարդկային գործունեությունը ազդել է գլոբալ տաքացման վրա նախաարդյունաբերական մակարդակից ի վեր մոտ 1.0°C-ով (0.8°C- 1.2 °C հավանական տիրույթ): Գլոբալ տաքացումը, ամենայն հավանականությամբ, կհասնի 1,5°C-ի մինչև 2030-2052 թվականներին, եթե շարունակի բարձրանալ ընթացիկ տեմպերով:


Զեկույցում նշվում է, որ անտրոպոգենային արտանետումներից տաքացումը կշարունակի կլիմայական համակարգի հետագա երկարատև փոփոխությունների պատճառ հանդիսանալ, ինչպիսին է, օրինակ՝ ծովի մակարդակի բարձրացումը և դրա հետևանքները։  Կլիմայական ռիսկերը կախված են տաքացման մեծությունից և տեմպերից, աշխարհագրական դիրքից, զարգացման մակարդակից և խոցելիության աստիճանից, ինչպես նաև հարմարվողականության և մեղմման քաղաքականությունների ընտրության և կիրառման որոշումներից:


Աղբյուրը



Կիսվել