Հայ
Eng
«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է երկրներին ներառելու աղետների դիմակայունությունը և բնական վտանգների կառավարումն հարմարվողականության ազգային պլաններում
01 ապրիլի 2021

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է երկրներին ներառելու աղետների դիմակայունությունը և բնական վտանգների կառավարումն հարմարվողականության ազգային պլաններում

Alt

Մարտի 30-31-ին, «Հարմարվողականության ազգային ռազմավարություններ և ծրագրեր» թեմայով 3-րդ տարածաշրջանային առցանց վեբինարը համախմբել էր շուրջ 100 մասնակիցների, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների կառավարությունների ​​պաշտոնյաներ և կլիմայի փոփոխության գծով փորձագետներ, ներկայացուցիչներ ՄԱԿՓՇԿ-ից, Եվրոպական հանձնաժողովի Կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինությունից, Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալությունից, Եվրոպական շրջակա միջավայրի գործակալությունից և ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակից: Վեբինարը կազմակերպվել էր «ԵՄ-ն կլիմայի համար»  ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է ՄԱԶԾ կողմից և օգնում է ԱլԳ երկրներին հասնելու իրենց Ազգային մակարդակով սահմանված ներդրումներով (ԱՄՍՆ) սահմանված կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հավակնոտ նպատակներին:


Երկօրյա աշխատաժողովի առանցքային թեման էր աղետների դիմակայունության և բնական վտանգների կառավարման կառավարման ինտեգրումը հարմարվողականության ազգային ծրագրերում (ՀԱԾ) և ենթազգային մակարդակի գործողություններում, ինչպես օրինակ՝ քաղաքների հարմարվողականությունը։


ՀՀ բնապահպանության նախարարության անունից Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը ողջունեց մասնակիցներին և համառոտ ներկայացրեց հարմարվողականության ռազմավարական շրջանակը, ՀԱԾ-ի ուղղությամբ երկրի ջանքերն ու ներկայիս ձեռքբերումները: Նա կարևորեց գույքագրման միջոցառումը, որն ուղղված է վեց գերակա ոլորտներում իրավաբանական, ինստիտուցիոնալ, խոցելիության գնահատումներին, հարմարվողականության բացերի և խոչընդոտների բացահայտմանը, ինչպես նաև խոսեց Հայաստանի երկու մարզերում արդեն փորձարկված ոլորտային հարմարվողականության ծրագրերի մասին։


«Կլիմայի փոփոխության ներկայիս և կանխատեսվող խոցելիությունների դիմակայման ուղղությամբ գիտակցված պլանավորումը երկարաժամկետ ժամանակահատվածում կհանգեցնի խնայողությունների, ավելի բարելավված հանրային առողջության և անվտանգության, աղետների վնասների կրճատման, նոր բիզնես հնարավորությունների և ներդրումների համար ավելի մեծ անվտանգության», - եզրափակեց տիկին Գրիգորյանը:


ԵՄ հարմարվողականության նոր ռազմավարության և դրա բաղադրիչների, հարմարվողականության ազգային ռազմավարությունների գործընթացում վերջինիս օգուտների, աղետների ռիսկերի նվազեցման և քաղաքների հարմարվողականության համար դրա բաղադրիչների մասին խոսեց  Լիվիու Ստիրբան՝ Եվրոպական հանձնաժողովի Կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինությունից (DG ClIMA):


Ազգային և անդրազգային փորձի և կլիմայի փոփոխության հարմարվողականության, աղետների ռիսկերի նվազեցման և ՀԱԾ-երում դրա ինտեգրաման օրինակների, Եվրոպայում այս երկու գործընթացների հարակցության ամրապնդման օգուտները ներկայացրեցին Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության, Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության և Ավստրիայի գյուղատնտեսության, շրջանների և զբոսաշրջության դաշնային նախարարության ներկայացուցիչները։


Վեբինարի երկրորդ օրը մեկնարկեց ԱլԳ վեց երկրների ներկայացուցիչների կողմից խմբային վարժությունների արդյունքների ներկայացմամբ, որի ընթացքում մասնակիցները քննարկել և հատկորոշել էին յուրաքանչյուր երկրում կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած վտանգների տեսակները, դրանց հնարավոր ակտիվացումը և ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները, առկա բացերը և հարմարվողականության ավելի արդյունավետ պլանավորման համար անհրաժեշտ գործողությունները:


Գիտելիքի և տեղեկատվության արդյունավետ փոխանակման նպատակով, աշխատաժողովի երկրորդ օրվա նստաշրջանի հիմնական թեմատիկ առանցքն էր կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ ազգային և անդրազգային վեբ հարթակների ներկայացումը, ինչպես օրինակ՝ «Climate-ADAPT», CAPA (կլիմայի փոփոխության  հարմարվողականության հարթակ Ալպերի համար), Կլիմայի և առողջապահության եվրոպական դիտարանը, կլիմայի փոփոխության հարմարվողականության շվեդական և դանիական հարթակները և օգտակար գիտելիքի կառավարման մի շարք գործիքներ: Մասնակիցներն իրենց հերթին կիսվեցին տեղական մակարդակներում գիտելիքի փոխանակման նպատակով հարմարվողականության հարթակների ստեղծման տեսլականներով:


Հաջորդեցին ելույթները ԵՄ քաղաքներում կլիմայի փոփոխության հիմնական ազդեցությունների, քաղաքների հարմարվողականության պլանների վրա ազդող գործոնների, ազգային մակարդակներում աջակցության տեսակների, ինչպես նաև՝ քաղաքների մակարդակում հարմարվողականության ռազմավարությունների, քաղաքականությունների և գործողությունների մասին:


Բացի այդ, ներկայացվեցին ԵՄ քաղաքներում հարմարվողականության հաջողած օրինակներ, որոնք իրականացվել են տարածքների խելացի պլանավորման և ենթակառուցվածքների նախագծման, աղետներին դիմակայելու ավելի բարձր պատրաստվածության, հասարակության իրազեկման և քաղաքացիական հասարակության ներգրավվածության շնորհիվ: Այս օրինակների հաջողության գործոններն են հարմարվողականության հստակ տեսլականը, քաղաքացիների իրազեկվածությունը, ոլորտային սերտ համագործակցությունը, միջոցառումների վաղ պլանավորումը, ինչպես նաև՝ ֆինանսավորումը ոլորտային ինտեգրման և քրաուդֆանդինգի միջոցով:


Վեբինարի ավարտին՝ պլենար քննարկման ընթացքում, մասնակիցները հատկորոշեցին կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող հիմնական վտանգներն ու ռիսկերը, խոսեցին ԱլԳ վեց երկրների քաղաքներում ռիսկերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների մասին, ինչպես նաև՝ հայտնեցին իրենց տեսակետները անհրաժեշտ պռտական աջակցության և հարմարվողականության հասցեագրման մեխանիզմների վերաբերյալ:


Վեբինարն արդյունավետ էր ոչ միայն ՀԱԾ-երում աղետների ռիսկերի նվազեցման և բնական վտանգների կառավարման կարևորման տեսանկյունից, այլև՝ հաջողած փորձի, ԵՄ ինստիտուտների և անդամ երկրների լավագույն պրակտիաների և կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ գիտելիքի կառավարման գործիքների փոխանակման տեսանկյունից:


 


Օրակարգ


Զեկույցներ



Կիսվել