Իջևան, Մարտունի և Գավառ քաղաքները նշել են Կայուն Էներգիայի օրը, որը կազմակերպվել է ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ 2019թ․ հունիսի 25-27-ը:
ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի և համայնքապետարանների կողմից համատեղ կազմակերպվել են մի շարք միջացառումներ, մասնավորապես՝
Բոլոր քաղաքներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ) հետ համագործակցաբար անցկացվել են ուսուցողական աշխատաժողովներ, որոնց ընթացքում փորձագետների կողմից ներկայացվող նյութերի շնորհիվ աշխատաժողովի մասնակիցները ծանոթացել են փողոցային լուսավորության համակարգերում և շենքերում ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման հիմնական մոտեցումներին, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների շնորհիվ ջերմային և էլեկտրական էներգիայի արտադրության տեխնոլոգիաներին:
Միանալով Քաղաքապետերի Դաշնագրին՝ համայնքները ստանձում են պարտավորություններ մինչև 2030 թվականը նվազեցնել CO2 արտանետումները 30-ով։ Համայնքները ներկայացնում են կայուն զարգացման ծրագիր, որի հիմնական նպատակն է նշանավորել այն գործողությունները, որոնք համայնքը տասը տարվա ընթացքում պետք է իրականացնի: Հիմնական գործողությունները պետք է ուղղված լինեն համայնքում էներգասպառման նվազեցմանը և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների հաշվին էներգիայի տեղական արտադրության զարգացմանը:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Դաշնագրին միացել են ՀՀ 24 համայնքներ: Ծրագրի հիմնական նպատակներն են դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացումը և դոնորների ներգրավումը:
Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում: