Հայ
Eng
Հայաստանի Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության նախագիծը ներկայացվեց Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության գծով օժանդակ մարմնի 58-րդ նստաշրջանում
11 հունիսի 2023

Հայաստանի Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության նախագիծը ներկայացվեց Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության գծով օժանդակ մարմնի 58-րդ նստաշրջանում

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Սույն թվականի հունիսի 9-ին, Գերմանիայի Բոնն քաղաքում` ՄԱԿ-ի Կլիմայի  փոփոխության շրջանակային կոնվենցիայի Օժանդակ մարմինների 58-րդ նստաշրջանի  (SB58) շրջանակներում (հունիսի 5 -15-ը) տեղի ունեցավ «Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունների տեսլականը գլոբալ գույքագրման առաջին փուլին ընդառաջ» Հայաստանի կողմից կազմակերպված միջոցառումը:

 

2024 թվականին, Կոնվենցիայի Կողմերի համաժողովի 28-րդ համաժողովին (COP28) արդեն ամփոփված կլինի առաջին գլոբալ  գույքագրման գործընթացը (GST): Ուստի 2023 թվականը առանցքային է գնահատելու Փարիզյան համաձայնագրի նպատակին և դրա երկարաժամկետ նպատակադրումներին հասնելու ուղղությամբ երկրների հավաքական առաջընթացը: Այս նպատակով Կողմերը կստանան լրացուցիչ ուղեցույցներ՝ համապատասխանեցնելու իրենց Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ) Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարություններին (ՑԱԶՌ), և ուղղորդում՝ առկա բացերը վերացնելու հնարավորությունների ուղղությամբ:

 

Միջոցառման նպատակը ներկայացրեց  ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Գայանե Գաբրիելյանը՝ ողջունելով միջոցառման մասնակիցներին և կիսվելով ՑԱԶՌ-ի մշակման գործընթացում Հայաստանի փորձի, գործընթացի ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկություններով՝ որպես երկրի կողմից քայլ ի նպաստ գլոբալ կլիմայական գործողությունների:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունից (DG NEAR) պրն. Էրվան Մարտինը՝ ընդգծելով տարածաշրջանային վերջին զարգացումներին զուգընթաց Արևելյան Եվրոպայի երկրների խոցելիության աճը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:

 

«Այս նպատակով, Եվրոպական հանձնաժողովը հանձնառու է շարունակական աջակցություն տրամադրել երկրներին բարձրացնելու կլիմայի փոփոխության նկատմամբ նրանց դիմակայու­նությունը, մեղմման և հարմարվողականության կարողությունները», -նշեց պարոն Էրվանը:

 

Հայաստանի ՑԱԶՌ-ի մշակման գործընթացը մեկնարկել է ԱլԳ երկրների համար՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում՝ 2022 թ. մարտից, որում  սահմանվել են ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ցուցանիշներ և թիրախներ ըստ մեղմման ոլորտների՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, հողօգտագործում և անտառային տնտեսություն:

 

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի տարածաշրջանային համակարգող պարոն Եվգեն Գրոզան կարևորեց ԵՄ աջակցությունը ԱլԳ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին՝ ԱՍԳ և ՑԱԶՌ-երի մշակման գործընթացներում տրամադրված ֆինանսավորման, խորհրդատվությունների և ուղղորդման համար:

 

«Հայաստանի ՑԱԶՌ-ը մշակվել է ծրագրի շրջանակներում ոլորտային՝ ոլորտների տեխնիկական ուսումնասիրությունների, ինչպես նաև՝ Էներգախնայողության եվ վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի հիման վրա», - նշեց պարոն Գրոզան:

 

Եզրափակելով իր ելույթը՝ տիկին Գաբրիելյանն իր երախտագիտությունը հայտնեց Եվրոպական միությանը ֆինանսավորման և տեխնիկական աջակցության համար, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործընկերներին՝ Հայաստանի համար այդչափ կարևոր փաստաթղթի մշակման բարդ գործընթացին աջակցելու համար:

 

«ԱՍԳ վերանայմամբ Հայաստանը հռչակեց գլոբալ արտանետումների կրճատմանն ուղղված իր հանձնառությունը. այն է՝ 40 տոկոսով նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները մինչեվ 2030 թվականը: Իսկ ՑԱԶՌ-ի մշակման նախագիծը եվս մեկ ապացույց է, որ Հայաստանը միացել է կլիմայի փոփոխության գլոբալ պայքարին: Եվ քանի որ ՑԱԶՌ-ում սահմանված թիրախների իրականացումը էապես կախված է ֆինանսական բաղադրիչի ընտրության գործընթացից ՀՀ կառավարությունը դիտարկում է կլիմայի նորարարական ֆինանսական մեխանիզմներ»:

 

Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովի Կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինությունից, ԱլԳ երկրներից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից և միջազգային ոլորտային փորձագետներ:  

 


Կիսվել