Հայաստանի կլիմայական օրակարգի իրագործման համար «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ ծրագիրը դիտարկում է մի շարք ուղղություններ, այդ թվում` էներգետիկայի, շրջակա միջավայրի, վերականգնվող աղբյուրների, կայուն գյուղատնտեսության և այլն՝ մշակելով քաղաքականություններ, որոնք ուղղված են Հայաստանի կլիմայական հավակնությունների իրագործմանն գործողությունների կարգավորմանը:
Հունիսի 30-ին «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում կազմակերպված «ԵՄ կլիմայական իրավական կարգավորումների հետ մոտարկման, ինչպես նաև չափումների, հաշվետվայնության և հավաստագրման գործուն համակարգի մշակման ճանապարհային քարտեզները ՀՀ համար» թեմայով աշխատաժողովի քննարկման առարկան էին գործող ազգային օրենսդրության վերլուծությունը և մշակված ճանապարհային քարտեզների ներկայացումը: Վերջիններս նախանշում են «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի աջակցության ուղղությունները ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրով նախատեսված ԵՄ կլիմայական կարգավորումների հետ համապատասխանեցման, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի կատարելագործման նպատակով:
Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, Շրջակա միջավայրի նախարարության, այլ պետական կառույցների և փորձագիտական շրջանակների մոտ 30 ներկայացուցիչներ; Ծավալված քննարկումները վերաբերում էին գործող ինստիտուցիոնալ և կարգավորիչ շրջանակների վերլուծությանը, ինչպես նաև ԵՄ օրենսդրության հետ մոտարկման և ՋԳ կադաստրի բարելավման ուղղված գործողությունների մշակմանը:
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը իր երախտագիտությունը հայտնեց Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը ի նպաստ երկրի կլիմայական օրակարգի իրագործմանը և նշեց. «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում նշանակալի աշխատանք է տարվել, որը մեծապես նպաստում է Փարիզյան համաձայնագրի ներքո մեր պարտավորությունների իրագործման, ինչպես նաև՝ կլիմայական տեղական կարգավորումների հետ ԵՄ-ի փորձի համադրման հարցին»։
Ողջունելով ներկաներին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բաջջիոլին նշեց. «Եվրոպական միությունը հավատարիմ է մնում իր նպատակներին՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, կանաչ անցմանը խթանելուն և կլիմայի փոփոխության դեմ գործողություններ իրականացնելուն: Դա հնարավոր է հիմնվելով «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի և «Եվրոպական կանաչ գործարքի» վրա՝ ԵՄ քաղաքականության և կարգավորումների ներդաշնակեցմամբ` ՀՀ Կառավարության, միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի և այլ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցության միջոցով: Մինչ այժմ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը գրանցել է մի շարք շոշափելի արդյունքներ, ներառյալ վերջերս ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացված Հայաստանի 2021-2030 Ազգային մակարդակով սահմանված հավակնոտ գործողությունները»:
ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունություն պորտֆելի ղեկավար Հովհաննես Ղազարյանն ընդգծեց. «ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը աջակցում և խթանում է ԵՄ կանոնակարգերի հետ իրավական ներդաշնակեցման այս ճանապարհային քարտեզի գործողություններին և աշխատում է առավել ընդլայնված կարողությունների զարգացման ուղղությամբ, ի նպաստ Փարիզյան համաձայնագրի իրագործմանը, կայուն զարգացմանը և կանաչ վերականգնմանը։ Այս ծրագիրը կլիմայական քաղաքականության մշակման եզակի նախաձեռնություն է և միևնույն ժամանակ դյուրացնում է ԱլԳ երկրների միջև կապերի հաստատմանը` կիսելու իրենց փորձը ԵՄ կարգավորումներին իրենց քաղաքականությունները ներդաշնակեցնելու, ԱՍԳ-ների, Ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունների և այլ ոլորտային քաղաքականություններում կլիմայի ինտեգրման ուղղություններով»:
Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության ներկայացուցիչներ Սվետլանա Ժեկովան և Մարիա Պուրզները ներկայացրեցին բացերի վերլուծության արդյունքները, և ԵՄ կլիմայական օրենսդրությանը մոտարկելու և ջերմոցային գազերի կադաստրի զարգացման ճանապարհային քարտեզները: ԵՄ կլիմայական օրենսդրությանը մոտարկման և ազգային ՉՀՀ համակարգի մշակման վերաբերյալ առաջարկությունների կատարումը երկարաժամկետ ազդեցություն կունենան Հայաստանում Փարիզյան համաձայնագրի իրականացման գործընթացի վրա:
Միջոցառումն արդյունավետ էր ոչ միայն առաջարկվող ճանապարհային քարտեզների ներկայացման տեսանկյունից, այլ նաև` օգտակար քննարկման առիթ հանդիսացավ մասնակիցների միջև կիսելու իրենց մտքերն ու մտահոգությունները թեմայի շուրջ: Շահագրգիռ կողմերի և մասնագետներ առաջարկությունները հիմք կծառայեն հետագա աշխատանքներում դրանք հաշվի առնելու նպատակով։
Աշխատաժողովի նյութեր