Ապրիլի 30-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրեց իր կլիմայական թարմացված հանձնառությունը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿՓՇԿ) քարտուղարությանը` հաստատելով 2021-2030թթ. ժամանակահատվածի համար իր վերանայված պարտավորությունը Փարիզյան շրջադարձային համաձայնագրի ներքո, որով աշխարհի առաջնորդները համընդհանուր համաձայնություն եկան նախաձեռնելու կլիմայական գործողություններ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2˚C-ով նվազեցնելու համար` միաժամանակ ձգտելով հասնել ավելի անվտանգ 1․5 ˚C-ի:
Համաձայնագրի ներքո, երկրները պարտավորվել են մշակել իրենց կլիմայական խոստումները, այսպես կոչված «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ-ները), որոնք միասնաբար կաջակցեն գլոբալ տաքացման դիմակայմանը: Համաձայնագիրը նաև կոչ է անում երկրներին յուրաքանչյուր հինգ տարին մեկ վերանայել և զորեղացնել իրենց ԱՍԳ-ները: Այնուամենայնիվ, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել ջերմոցային գազերի արտանետումների ներկայիս անկայուն միտումներին հակադարձելու համար՝ հորդորելով կառավարություններին հավատարիմ մնալ իրենց խոստումներին, որոնց նպատակն է չթողնել ոչ ոքի ետևում:
Հայաստանի նոր խոստման կարևոր բաղադրիչներն են.
• Համեմատ 2015-2050 թթ․ ժամանակահատվածի համար 2015 թ․ ներկայացված Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների (ԱՄՍՆԳ), ԱՍԳ-ի իրականացման համար սահմանվել է տասնամյա` 2021-2030 թթ․ ժամանակահատվածը, որպեսզի Հայաստանի ԱՍԳ-ի իրականացման ժամանակացույցը վերահամապատասխանեցվի երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ երկրների հետ:
• Տնտեսության բոլոր ոլորտներում ջերմոցային գազերի արտանետումների տարեկան 40 նվազեցման թիրախի սահմանում մինչև 2030 թվականը` համեմատ 1990թ. արտանետումների մակարդակի հետ։ Այս նպատակի իրագործումն ամրապնդված է ազգային և ոլորտային ռազմավարություններով և դրանց իրականացման ծրագրերով:
• Հայաստանի ռազմավարական նպատակի արտացոլումը, այն է՝ մինչև 2030 թ․ Հայաստանը կրկնապատկելու է վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգիայի արտադրության մեջ ընթացիկ դարի երկրորդ կեսին կլիմայական չեզոքության հասնելու իր ճանապարհին:
• Մշակել կանաչ տնտեսության սկզբունքը և ապահովել համատեղելիություն Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում արտացոլված Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) հետ:
• Թափանցիկության և հաշվետվողականության բարելավված շրջանակի սահմանում՝ հսկելու Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը։
«ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-ն կլիմայի համար տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ԵՄ-ն աջակցել է Հայաստանին հավակնոտ գործողությունների իրականացման հարցում: Այսօր մենք մեր հավաքական ներդրումն ունեցանք արձագանքելու գլոբալ կանաչ աճին միտված ընդլայնված հավակնություններին», - նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Հայաստանի 2021-2030 թթ․ ԱՍԳ-ն հաստատում է ոչ միայն կլիմայական աճի մեր հավակնությունները, այլ նաև սահմանում է երկրի մոտեցումն ուղղված երկրի տնտեսական զարգացման մոդելներին և ավելի կայուն, դիմակայուն և ցածրածխածնային տնտեսության անցման համար գործողությունների խթանմանը: Այս անցումն երկրի էներգետիկ անկախության և անվտանգության և կանաչ աճի հիմնաքարն է: Դիմակայուն և ցածրածխածնային աճի մեր տեսլականը կապված է հարմարվողականության համապարփակ ռազմավարության հետ, որը հիմնված է էկոհամակարգերի, անտառվերականգնման, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ուղղությամբ ներդրումների ներգրավման վրա», - ասաց ՀՀ շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Ի պատասխան կլիմայի փոփոխության ահագնացող հետևանքների՝ ՄԱԶԾ-ն հավատարիմ է մնում իր խոստմանը աջակցելու Հայաստանին մի շարք հիմնական ոլորտներում իր հավակնոտ կլիմայական օրակարգն իրականացնելու համար՝ իր ԱՍԳ-ի կենսագործման խթանման միջոցով, ինչը հնարավորություն կտա անցում կատարել կայուն զարգացման և ստեղծել թափանցիկության շրջանակ մշտադիտարկելու և զեկուցելու ԱՍԳ-ի իրագործման առաջընթացի մասին: Կլիմայի փոփոխության դիմակայունություն ստեղծելու և դեկարբոնիզացման խթանման համար ՄԱԶԾ-ն կշարունակի մոբիլիզացնել իր եզակի համաշխարհային դիրքն ու ռեսուրսները Հայաստանում կանաչ անցումն արագացնելու համար», - ասաց Միխայելա Ստոյկոսկան՝ Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը։
Վերանայված կլիմայական խոստմամբ Հայաստանն առաջնորդվում է գլոբալ կլիմայական օրակարգին ավելի ինտեգրվելու մղումով և ամրապնդում է Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի ստանձնած պարտավորությունների կատարումը:
Հայաստանի վերանայված ԱՍԳ-ն ամբողջությամբ կարդալու համար անցե՛ք այս հղմամբ։