Հայ
Eng
ՄԱԶԾ-ն շարունակում է աջակցել Հայաստանում կլիմայական ռիսկերի, կորուստների և վնասների արձագանքմանը
20 հունիսի 2025

ՄԱԶԾ-ն շարունակում է աջակցել Հայաստանում կլիմայական ռիսկերի, կորուստների և վնասների արձագանքմանը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Հունիսի 17-18-ը կայացավ «Ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցների մշակում կորուստներին և վնասներին արձագանքելու կառավարման մոտեցումների մշակման համար» ծրագրի շրջանակում կազմակերպված երրորդ աշխատաժողովը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակի կողմից, ԱՍԳ Գործընկերության գործողությունների հիմնադրամի աջակցությամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունն ու արդիականությունը, հատկապես վերջին տարիներին երկրում առավել հաճախակի և ինտենսիվ դարձած վտանգավոր օդերևութաբանական երևույթների համատեքսում։

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր ներկայացնել և քննարկել կլիմայական ռիսկերի ու կորուստների և վնասների գնահատման տեխնիկական ուղեցույցի նախագիծը: Որպես առաջնահերթ՝ ուղեցույցն անդրադառնում է հեղեղների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքներին և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն ոռոգման համակարգերին։ Նշված ուղղություններն ընտրվել են նախապես՝ փորձագիտական քննարկումների արդյունքում, հաշվի առնելով դրանց արտահայտված խոցելիությունը վերջին տարիներին Հայաստանում առավել հաճախակի և ինտենսիվ դարձած օդերևութաբանական վտանգավոր երևույթների նկատմամբ ՝ ներառյալ հեղեղներ, երաշտներ և այլ ծայրահեղ եղանակային երևույթներ։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց և քննարկվեց նաև երկու ծրագրային հայեցակարգ։ Հայեցակարգերը միտված են ներգրավել միջազգային կլիմայական ֆինանսավորում՝ կլիմայական վտանգներից կորուստների և վնասների կանխարգելման համար ուրվագծված նպատակային, փաստարկված միջոցառումների իրականացման համար։

Երկօրյա միջոցառման ընթացքում Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Ներքին գործերի և Ֆինանսների նախարարությունների, Վիճակագրական կոմիտեի և այլ պետական հաստատությունների ներկայացուցիչներ քննարկեցին ներկայացված ուղեցույցն ու ծրագրային հայեցեկարգերը՝ վերհանելով թիրախային ոլորտներում առկա տվյալների բացերը, տեխնիկական սահմանափակումներն ու գործող և պլանավորվող քաղաքականություններին դրանց համապատասխանեցման հնարավորությունները։

Բարձրացված խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները փորձագիտական խումբը կօգտագործի  ուղեցույցի և ծրագրային հայեցակարգերի վերջնականացման համար՝ ապահովելով դրանց գործնական կիրառելիությունը թե՛ պլանավորման, թե՛ իրականացման փուլերում, ինչպես նաև վերջիններիս համապատասխանությունը Հայաստանի կողմից նախանշված  կլիմայական գործողություններին։

Աշխատանքներն իրականացվում են մրցույթի արդյունքում ընտրված «Pegasys Limited» (Մեծ Բրիտանիա) և «Alfa Partners» (Հայաստան) խորհրդատվական ընկերությունների կոնսորցիումի կողմից։

Միջոցառման օրակարգը և ներկայացված նյութերը հասանելի են այստեղ։

Կիսվել

18 մարտի 2025 Աշխատաժողով Հայաստանում կլիմայական և կապակցված իրադարձություններից կորուստների և վնասների գնահատման վերաբերյալ

Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ կողմից իրայանացվող «Ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցների մշակում կորուստների և վնասների արձագանքման կառավարման մոտեցումների մշակման համար» ծրագրի շրջանակում

24 դեկտեմբերի 2024 Հայաստանում կլիմայի փոփոխության հետ կապակցված կորուստների և վնասների գնահատման նոր ծրագիր

2024 թվականի դեկտեմբերի 23-ին կայացավ «Ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցների մշակում կորուստների և վնասների արձագանքման կառավարման մոտեցումների մշակման համար» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։