Հայ
Eng
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիրը շարունակում է աջակցել Հայաստանի՝ ցածր արտանետումներին և կլիմայի փոփոխությանն ուղղված դիմակայունության ջանքերին
30 սեպտեմբերի 2019

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիրը շարունակում է աջակցել Հայաստանի՝ ցածր արտանետումներին և կլիմայի փոփոխությանն ուղղված դիմակայունության ջանքերին

Alt

Սեպտեմբերի 27-ին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագիրը կազմակերպել էր ՄԱԿ ԿՓՇԿ ներքո ՀՀ Երկամյա առաջընթացի Երրորդ զեկույցի (ԵԱԶ3) մեկնարկային աշխատաժողովը: Ծրագիրն աջակցում է երկրին իր երրորդ երկամյա առաջընթացի զեկույցը պատրաստելու և ՄԱԿ ԿՓՇԿ-ին (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիա) ներկայացնելու գործընթացում` Կոնվենցիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման համար:


Ծրագրի նպատակն էբարձրացնել իրազեկությունը ՀՀ-ում կլիմայի փոփոխության ազդեցությունների մասին և, այդ կերպ օժանդակել ընդգրկելու կլիմայի հետ առնչվող հարցերը ընդհանուր և կոնկրետոլորտային քաղաքականությունների մեջ՝ զեկույցների թափանցիկության և հաշվետվողականության բարելավման միջոցով:


Աշխատաժողովին մասնակցում էին  ներկայացուցիչներ ՀՀ բնապահպանության նախարարությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ վիճակագրական կոմիտեից, էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտից, ինչպես նաև՝ այլ գործընկերներ, այդ թվում նաև մասնավոր հատվածի ընկերություններ, ՄԱԶԾ գրասենյակի աշխատակիցներ և ԵԱԶ3 Ծրագրի ազգային փորձագետներ:


Ողջունելով մասնակիցներին՝ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ընդգծեց Ծրագրի պատշաճ իրականացման և Փարիզյան համաձայնագրի 13-րդ հոդվածով սահմանված թափանցիկության շրջանակին անցում կատարելու հետ կապվածհետագա խնդիրների լուծման համար սերտ համագործակցության կարևորությունը:


ՄԱԶԾ Սոցիալական խոցելիության և գենդերային հարցերով ազգային փորձագետ Աստղիկ Միրզախանյանը ներկայացրեց ԵԱԶ3 Ծրագրի գենդերային ուղղվածությամբ վերաբերող պահանջները և գենդերային ցուցիչների (մարկերների) առանձնահատկությունները:


Դրան հաջորդեց գաղափարների փոխանակում կապված Ծրագրի իրականացման և 1-ին տարվա աշխատանքային պլանի ձևավորման հետ: Քննարկվեցին բացերի հայտնաբերմանև դրանց ուղղված լուծումներին, տվյալների հավաքագրման հուսալիությանը, նոր Կառավարության ձևավորման արդյունքում ՄԱԿ-ի ԿՓՇԿ պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի վերաձևավորումը, ինչպես նաև՝ մեղղման միջոցառումների տնտեսական և սոցիալական ազդեցության գնահատման մշակումը:


Աշխատաժողովի ավարտին ձեռք բերվեց հետևյալ համաձայնությունը.


  • կազմակերպել թեմատիկ խմբերի հանդիպումներ էներգետիկայի, գյուղատնտեսության, կոշտ թափոնների և կեղտաջրերի ոլորտների համար` վարչական ընթացակարգերի բարելավման նպատակով;
  • Ապահովել համագործակցություն ՄԱԶԾ կլիմային առնչվող նմանատիպ ծրագրերի միջև՝ գենդերային ցուցանիշների և մոտեցումների դիտարկման նպատակով;  
  • Ապահովել սերտ համագործակցություն համապատասխան ընթացիկ / պլանավորված ծրագրերի, տեղական իշխանությունների, ինչպես նաև՝ համապատասխան դոնոր կազմակերպություններից աջակցություն ստացած   ծրագրերի միջև;
  • Կազմակերպել առանձին քննարկումներ համապատասխան դոնոր կազմակերպություններից  ֆինանսավորվող ծրագրերի և տեղական շահառուների միջև՝ սննդի և հողօգտագործման ոլորտի տվյալների բարելավման վերաբերյալ;
  • Ուսումնասիրել գյուղատնտեսական կեղտաջրերի տվյալների վիճակը:

Ընդհանուր առմամբ, մեկնարկային աշխատաժողովը հատկապես արդյունավետ էր այն առումով, որ Ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների քննարկումից բացի, նախանշվեց նաև շահառուների հետ համագործակցության շրջանակը, ինչպես նաև մանրամասնորեն վերանայվեցին ՄԱԶԾ-ԳԷՀ հաշվետվայնության, մոնիթորինգի և գնահատման պահանջները:


Հիմնվելով ձեռք բերված փորձի և նախորդ Երկամյա առաջընթացի զեկույցների և Ազգային հաղորդագրությունների եզրահանգումների և առաջարկությունների վրա, սահմանվեցին Ծրագրի շրջանակներում համակարգման և բազմաոլորտ համագործակցության բարելավմանն ուղղված նոր եղանակներ:


 


 



Կիսվել