Հայ
Eng
ՄԱԶԾ Կլիմայական խոստումն աջակցում է երկրներին ԱՄՍՆ-ի իրականացման համար կլիմայական ֆինանսավորման պլանավորման և ռեսուրսների մոբիլիզացման հարցում
18 դեկտեմբերի 2020

ՄԱԶԾ Կլիմայական խոստումն աջակցում է երկրներին ԱՄՍՆ-ի իրականացման համար կլիմայական ֆինանսավորման պլանավորման և ռեսուրսների մոբիլիզացման հարցում

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Փարիզյան համաձայնագրի 5-ամյակին ընդառաջ՝ դեկտեմբերի 14-15-ը, ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակը կազմակերպել էր «Ազգային մակարդակով սահմանված ​​ներդրումների (ԱՄՍՆ) ֆինանսավորում և ներդրումային ռազմավարություններ» թեմայով վեբինար՝ ՄԱԶԾ Կլիմայական խոստման ներքո: ՄԱԶԾ Կլիմայական խոստումն աջակցում է 115 երկրներին բարելավելու իրենց ԱՄՍՆ-ները` նպատակ ունենալով հասնել կլիմայի հավակնությունների տեսանելի բարձրացման: Կլիմայական խոստումը համաշխարհային լրջագույն աջակցություն է երկրների կլիմայական խոստումների առաջխաղացման համար:


Վեբինարի նպատակն էր աջակցել երկրներին ԱՄՍՆ-ների իրականացման համար ներդրումային պլանավորման և ֆինանսավորման հարցերում՝ համախմբելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ներկայացուցիչներին(պլանավորման / էկոնոմիկայի, ֆինանսների և շրջակա միջավայրի նախարարություններից), ինչպես նաև՝ կլիմայի քաղաքականության և կլիմայի ֆինանսավորման ոլորտի մասնագետներին:


Մասնակիցները քննարկեցին նաև ԱՄՍՆ պլանավորման և կանաչ վերականգնման, կանաչ տնտեսական ռազմավարությունների և ԿԶՆ ֆինանսավորման շրջանակների համապատասխանեցման հարցեր:


Հայրապետ Հակոբյանը՝ Հայաստանում ԱՄՍՆ-ի իրականացման պատասխանատուն, ներկայացրեց ազգային և ոլորտային հիմնական ռազմավարությունները, որոնք ապահովում են երկրի ԱՄՍՆ-ի իրականացումը, ինչպես նաև՝ ընդգծեց հարմարվողականության քաղաքականության և սոցիալ-տնտեսական զարգացման ազգային նպատակներին իրագործմանն ուղղված միջոցառումների խիստ կարևորությունը, պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանը խոցելի լեռնային էկոհամակարգերով, դեպի ծով ելք չունեցող երկիր է: Պարոն Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց նաև երկրի ունեցած փորձը և քաղած դասերը՝ կլիմայական ֆինանսավորման պլանավորման և մոբիլիզացման ուղղությամբ: Ներկայացված ծրագիրը և ծրագրային գործնական քայլերը մշակվել են ՄԱԶԾ Կլիմայական խոստման, «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի և «Հայաստանի Հանրապետությունում կանաչ ֆինանսավորման պրակտիկայի խթանումը» ԳԿՀ ծրագրի շրջանակներում:


Վեբինարի արդյունքում կառավարությունների ներկայացուցիչները և կլիմայական գործողությունների գործնական մասնագետները ծանոթացան ԱՄՍՆ-ների իրականացման համար կլիմայական ֆինանսավորման պլանավորման և ռեսուրսների ներգրավվման լավագույն փորձին՝ խթանելով ԱՄՍՆ ընդլայնված հավակնությունների, կանաչ տնտեսության և ցածր ածխածնային վերափոխմանն անցնելու մասին կառավարությունների երկխոսությունը:


Օրակարգ


Զեկույցներ


 



Կիսվել