Հայ
Eng
Տեսանյութերի մրցույթ միջին և ավագ դպրոցականների համար
10 մայիսի 2021

Տեսանյութերի մրցույթ միջին և ավագ դպրոցականների համար

Alt

Հունիսի 5-ին նշվող Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագիրը՝ Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի հետ միասին հայտարարում են  «Էկոհամակարգի վերականգնում»  թեմայով տեսանյութերի մրցույթ` միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ դպրոցների (10-12-րդ դասարաններ) համար: Մրցույթը կազմակերպվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից: Համապատասխան դասարանների աշակերտները պետք է կազմեն իրենց թիմերը (առավելագույնը 7 աշակերտ մեկ թիմում), ստեղծեն տեղեկատվական տեսանյութ շրջակա միջավայրին առնչվող մեկ կարևոր խնդրի շուրջ և իրազեկեն հանրության լայն շրջանակներին՝ տեսանյութում ներառելով կարևոր ուղերձ կամ լուծում այդ խնդրի համար: Մրցույթը հիանալի հնարավորություն է աշակերտների համար գործնականում կիրառելու իրենց գրավոր խոսքի և տեսանյութեր պատրաստելու հմտությունները, բացահայտելու իրենց գեղարվեստական ​​կարողությունները և խրախուսելու համաքաղաքացիներին պահպանել շրջակա միջավայրը:


ՄՐՑՈՒՅԹԻ ՆԿԱՐԱԳԻՐ                


  • Տեսանյութը պետք է ծավալվի Հայաստանում առկա մեկ բնապահպանական խնդրի շուրջ
  • Տեսանյութը պետք է ներառի կարևոր ուղերձ կամ լուծում՝ ուղղված այդ խնդրին (օրինակ՝ Խնայե՛նք թուղթը, փրկե՛նք մոլորակը) և ներառի #EU4Climate և #GenerationRestoration հեշթեգերը
  • Աշակերտները կարող են օգտագործել ցանկացած գործիք / ծրագիր տեսանյութի ստեղծման համար, որը պետք է լինի ոչ ավել քան 60 վայրկյան տևողությամբ
  • Աշակերտներն ազատ են ստեղծագործելու և տեսանյությում ներառելու  տարբեր տեսակի վիդեո /աուդիո բովանդակություն, ինչպես օրինակ՝ հարցազրույցներ, բեմականացման դրվագներ, երաժշտություն, անիմացիաներ, հատուկ էֆեկտներ և այլն:
  • Մրցույթի լեզու՝ հայերեն

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ


Ուղարկեք ձեր տեսանյութը [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին՝ թեմա դաշտում նշելով՝ «#GeneraRestoration տեսանյութ» վերնագիրը: Նամակի մեջ նշեք ձեր թիմի անդամների թիվը, անուն-ազգանունները, դասարանը, դպրոցի անունը և կոնտակտային հեռախոսահամար:


ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ


Տեսանյութերը պետք է ներկայացվեն մինչև 2021 թվականի հունսի 13-ը։


ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ


1. Յուրօրինակություն և ստեղծարարություն (արդյո՞ք տեսանյութն եզակի է և ստեղծագործ):


2. Տեսանյութի բովանդակություն (արդյո՞ք տեսանյութը լիարժեք ներկայացնում է թեման և արդյո՞ք ուղերձը կամ լուծումն արդյունավետ է):


3. Ասելիքի հստակությունը (արդյո՞ք գաղափարը հստակությամբ հաղորդված է)


ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ


  • Կլինեն հաղթող թիմեր երկու դասակարգում` միջին և ավագ դպրոցներ
  • Երկու դասակարգերից յուրաքանչյուրում կլինեն I, II և III տեղ զբաղեցրած թիմեր
  • Ժյուրին կհայտարարի հաղթող թիմերի մասին հունիսի 17-ին, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը (ամսաթիվը և պայմանները հայտնի կդառնան ավելի ուշ)

ՄՐՑԱՆԱԿ


Հաղթող թիմերը կստանան անակնկալ մրցանակներ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի և Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի կողմից։


ԻՆՉՈ՞Ւ ՄԱՍՆԱԿՑԵԼ


● Բոլոր տեսանյութերը կտեղադրվեն մրցույթի համար նախատեսված YouTube ալիքում, իսկ հաղթող տեսանյութերը կհրապարակվեն  Էյ-Թի-Փի-ի և Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակ-ի  և Կլիմայի փոփոխություն- Հայաստան -ի սոցիալական մեդիա էջերում:


● Բոլոր մասնակիցները կստանան թեմատիկ անակնկալ նվերներ։


 


 



Կիսվել