Հայ
Eng
Մեկնարկել են Հայաստանի Ազգային Մակարդակով Սահմանված Գործողությունների (ԱՍԳ 3.0) 2025-2030 մշակման աշխատանքները
16 մայիսի 2025

Մեկնարկել են Հայաստանի Ազգային Մակարդակով Սահմանված Գործողությունների (ԱՍԳ 3.0) 2025-2030 մշակման աշխատանքները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Մայիսի 16-ին ՄԱԶԾ «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի շրջանակում կայացավ «Հայաստանի Ազգային Մակարդակով Սահմանված Գործողությունները (ԱՍԳ 3.0) 2025-2030» խորագրով նախնական վավերացման աշխատաժողովը։

 

Միջոցառման նպատակն էր շահագրգիռ կողմերին ներկայացնել 2021-2030 ժամանակահատվածի համար Հայաստանի ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման գնահատման արդյունքները, քննարկել և վավերացնել 2025-2030 ժամանակահատվածի համար մշակվող ԱՍԳ 3.0-ի մեղմման վերանայված նպատակներն ու հարմարվողականության բաղադրիչը, նաև սոցիալ-տնտեսական հեռանկարները։

 

Աշխատաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և Գլոբալ Կլիմայի Փոփոխության Ռազմավարությունների մասնագետ Կլաուդիա Օրտիզը, ովքեր ընդգծեցին ԱՍԳ 3․0 և դրա մշակման գործընթացին փորձագիտական համայնքի և շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցության կարևորությունը:

 

«Հատկապես ՄԱԶԾ հետ մեր համագործակցության շնորհիվ ՄԱԿ-ի 3 բնապահպանական կոնվենցիաներով Հայաստանն ունի մեծ առաջընթացը՝ թե հանձնառությունների, թե համապատասխան փաստաթղթերի մշակման և գերատեսչությունների ռազմավարություններում կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերի ինտեգրման առումով։ ԱՍԳ 3․0-ի մշակումն ու բոլոր ոլորտներում ինտեգրումը մեծապես կարևոր է երկարաժամկետ հատվածում երկրի նպատակներին հասնելու համար»,- նշեց Արամ Մեյմարյանը։

 

Մասնակիցներին ողջունելիս տիկին Նացվլիշվիլին նշեց, -«Այսօրվա աշխատաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի ԱՍԳ 3.0-ի նախնական բաղադրիչները՝ շահագրգիռ կողմերի հետ այն քննարկելու, կարծիքներ հավաքելու և այնուհետև վավերացնելու համար։ Ձեր դիտարկումները մեզ համար շատ կարևոր են․ դրանց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել, որ այս թարմացված ազգային մակարդակով սահմանված գործողությունները լինեն ոչ միայն տեխնիկապես հիմնավորված, այլև ներառական, արդար և ազգային մակարդակով ընդունելի։ Վստահելի և հիմնավորված ԱՍԳ 3.0-ը հստակ ազդակ կհանդիսանա քաղաքացիների, զարգացման գործընկերների և միջազգային հանրության համար առ այն, որ Հայաստանը շարունակում է մնալ հուսալի և նախաձեռնող դերակատար գլոբալ կլիմայական պայքարում»։

 

2025–2035 թթ․ համար Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ 3.0) մշակման աշխատանքներն իրականացվում են ՄԱԶԾ «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի շրջանակում մրցույթով ընտրված «Սիվիտտա» միջազգային խորհրդատվական ընկերության կողմից։


Կիսվել