Հայ
Eng
Աշխատաժողով միջին և մեծ ֆերմերային տնտեսությունների գյուղատնտեսական թափոններից կենսավառելիքի արտադրության հնարավորությունների մասին
17 նոյեմբերի 2017

Աշխատաժողով միջին և մեծ ֆերմերային տնտեսությունների գյուղատնտեսական թափոններից կենսավառելիքի արտադրության հնարավորությունների մասին

Alt

Միջին և մեծ ֆերմերային տնտեսությունների գյուղատնտեսական թափոններից կենսավառելիքի արտադրության հնարավորությունները քննարկելու նպատակով՝ 2017թ. նոյեմբերի 16-ին կազմակերպվել էր աշխատաժողով կենսավառելիքի տեխնոլոգիաների  նախագծման և կիրառման ավելի քան 13 տարվա միջազգային  փորձ ունեցող մասնագետ Յան Պավլիկի մասնակցությամբ: Աշխատաժողովը կազմակերպվել էր  «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ Ծրագրի շրջանակներում: Ծրագիրը Չեխական Հավատարմագրային (Թրասթային) հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է ուսումնասիրություն միջին և մեծ ֆերմերային տնտեսությունների գյուղատնտեսական թափոններից կենսավառելիքի արտադրության հնարավորությունների մասին: Աշխատաժողովին ներկա էին ոլորտին առնչվող նախարարությունների, կրթական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆերմերներ և գյուղատնտեսներ: 


Զեկուցում_Կենսավառելիքի մասով քաղաքականություն_Յան Պավլիկ_անգլ._550MB_pdf


Զեկուցում_Կենսավառելիքի տեխնոլոգիաներ_Յան Պավլիկ_անգլ._3,9KB_pdf



Կիսվել