Հայ
Eng
Ոլորտային շահառուների հետ քննարկվել են կլիմայի փոփոխության չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի խնդիրները «Էներգետիկա» սեկտորում
23 նոյեմբերի 2023

Ոլորտային շահառուների հետ քննարկվել են կլիմայի փոփոխության չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի խնդիրները «Էներգետիկա» սեկտորում

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Նոյեմբերի 23-ին «ԵՄ կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ և «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» (CBIT) ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրերի շրջանակում կայացավ «Փարիզյան համաձայնագրի ներքո կլիմայի փոփոխության չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի խնդիրները. «Էներգետիկա» սեկտոր» խորագրով աշխատաժողովը:

 

Աշխատաժողովի նպատակն էր շահառուներին ներկայացնել Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի ներդրման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև Հայաստանի 2021-2030թթ. Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործման առաջընթացի գնահատման շրջանակում քննարկել «Էներգետիկա» սեկտորում, որպես հիմնական արտանետող սեկտոր, մեղմման քաղաքականությունների ու միջոցառումների ընտրության սկզբունքները:

 

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 

Դիանա Հարությունյանն ընդգծեց Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման կայուն համակարգի անհրաժեշտությունը Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի հանձնառությունների իրականացման ուղղությամբ առաջընթացի գնահատման, ինչպես նաև պատշաճ հաշվետվողականության իրագործման և էներգետիկ ոլորտում կլիմայական հարցերի ներկառուցման առումով: Բացի այդ, նա նշեց, որ համակարգը հնարավորություն կընձեռի բացահայտել բարելավման կարիք ունեցող ոլորտները, գնահատել առկա կլիմայական քաղաքականությունների արդյունավետությունը և մշակել ավելի նպատակային ու ազդեցիկ ռազմավարություններ:

 

Ոսկեհատ Իսախանյանը նշեց, որ ինչպես Փարիզյան համաձայնագրին միացած երկրների ճնշող մեծամասնությունում, Հայաստանում ևս արտանետվող ջերմոցային գազերի հիմնական մասը բաժին է ընկնում էներգետիկ ոլորտին։ Հետևաբար, այս ոլորտի արտանետումների չափումների, հաշվետվայնության ճշգրտության բարձրացումը, դրա հետ կապված խնդիրների վերհանումը և հնարավոր լուծումների բացահայտումը, արտանետումների նվազեցման տեխնոլոգիական նորարարություններն օր առաջ հայաստանյան տնտեսության մեջ ներդնելը Հայաստանի առջև ծառացած հրատապ խնդիրներից են։ Տիկին Իսախանյանն ընգծեց նաև վերականգնվող, այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման կարևորությունը Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի ստանձնած պարտավորությունների իրականացման և երկրի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու առումով:

 

Աշխատաժողովի ընթացքում «ԵՄ կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ ծրագրի փորձագետ Մարժենա Չոդորը ներկայացրեց Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների՝ տեղակայանքների մակարդակով ՉՀՀ համակարգի ներդրման ճանապարհային քարտեզը՝ ցուցադրելով դրա կարևորությունը ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման ճշգրտության ապահովման, ինչպես նաև արտանետումների հարկման և առևտրի գործունակության ապահովման առումով: «ԵՄ կլիմայի համար» ՄԱԶԾ-ԵՄ ծրագրի փորձագետ Մարիա Պուրզները ներկայացրեց մասնավոր հատվածից ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տվյալների հաշվառման բացերն ու խնդիրները, ինչպես նաև դրանք  հաղթահարելու ուղիներն ու կարևորությունը՝ ջերմոցային գազերի արտանետումների ենթակատեգորիաներն ավելի բարձր մակարդակով գույքագրելու համար: ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի թիմի ղեկավար Դավիթ Շինդյանը և «Էներգետիկա» սեկտորի փորձագետ Տիգրան Սեկոյանը ներկայացրեցին 1990-2019թթ. Հայաստանի ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվության հիմնական արդյունքները, «Էներգետիկա» սեկտորից ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաև ոլորտում մեղմման քաղաքականությունների ու միջոցառումների ընտրության սկզբունքները:

 

Կլիմայի փոփոխության միջգերատեսչական համակարգման խորհրդի աշխատանքային խմբի անդամ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության ավագ մասնագետ Նազիկ Մարգարյանը ներկայացրեց վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներկա վիճակը, ինչպես նաև Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030թթ. ծրագրի մշտադիտարկման և առաջընթացի գնահատման խնդիրները:

 

Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Վիճակագրական կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, հասարակական կազմակերպությունների և ՄԱԶԾ ավելի քան 30 ներկայացուցիչ:

 

Միջոցառման օրակարգը և ներկայացված նյութերը հասանելի են այստեղ:


Կիսվել