Հայ
Eng
Վերականգնվող էներգետիկան և կայուն էներգետիկ զարգացման համայնքային ծրագրերը թեմայով աշխատաժողով
02 հունիսի 2017

Վերականգնվող էներգետիկան և կայուն էներգետիկ զարգացման համայնքային ծրագրերը թեմայով աշխատաժողով

Alt

2017թ. հունիսի 2-ին տեղի ունեցավ “Վերականգնվող էներգետիկան և կայուն էներգետիկ զարգացման համայնքային ծրագրերը” խորագրով ԱՄՆ առաջատար փորձի փոխանակման աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի Համայնքների Միության և ԱՄՆ Պետքարտուղարության Օրենսդրական ոլորտի մասնագետների ծրագրի (Professional Fellows Program/PFP)  հետ համատեղ: Աշխատաժողովի նպատակն էր ծանոթացնել ԱՄՆ առաջատար փորձի հետ, փոխանակել գիտելիքներ էներգետիկ կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի, նախաձեռնությունների և ֆինանսավորման հնարավորությունների մասին:


Միջոցառման հատուկ հյուրն էր ԱՄՆ Հավայիի նահանգի Բիզնեսի, տնտեսական զարգացման և տուրիզմի վարչության էներգետիկ կառավարման գրասենյակի վերականգնվող էներգետիկայի ծրագրի ղեկավար Վերոնիկա Ռոքան, ում ղեկավարած Վերականգնվող էներգիայի ծրագիրը պատասխանատու է նահանգի կողմից ստանձված մինչև 2045թ. 100 մաքուր էներգիայի անցման պարտավորությունը կյանքի կոչելու համար։ Միջոցառմանը մասնակցում էին համայնքապետարանների, ոլորտին առնչվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀԿ-ներ և փորձագետներ:


Օրակարգ_հայ.


Զեկուցում_Վերոնիկա Ռոքա_անգլ.


Զեկուցում_Դ.Հարությունյան_հայ.



Կիսվել