Հայ
Eng
«Կլիմայի մասին օրենքի» մշակված նախագիծը ներկայացվեց ազգային շահագրգիռ կողմերին
22 նոյեմբերի 2023

«Կլիմայի մասին օրենքի» մշակված նախագիծը ներկայացվեց ազգային շահագրգիռ կողմերին

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Նոյեմբերի 21-ին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության «Կլիմայի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ ազգային աշխատաժողովը:

 

Աշխատաժողովի նպատակն էր քննարկել կլիմայական օրենսդրության միջազգային փորձառությունը, ԵՄ և ԱլԳ երկրներում կլիմայի մասին օրենքների մշակման պրակտիկան և «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներքո մշակված ՀՀ «Կլիմայի մասին օրենքի» նախագիծը:

 

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ողջույնի խոսքում նշեց.

«Կլիմայի մասին օրենքը էական նշանակություն ունի, քանի որ կլիմայական գործողությունների, համակարգման և ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է իրավական շրջանակ: Մենք ուրախ ենք համագործակցել Կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ «ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի» շրջանակներում և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու օրենքի հետագա գործընթացին»:

 

Ընդգծելով կլիմայական գործողությունների համար օրենսդրական կարգավորման կարևորությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ասաց.

«Հայաստանի կլիմայի մասին օրենքը իրավական հիմքեր կապահովի արդյունավետ կլիմայական քաղաքականությունների մշակելու և իրականացնելու, այդ նպատակով ֆինանսական ռեսուրսների հավաքագրելու, կլիմայական նկատառումները ոլորտային քաղաքականություններում ներառելու և կլիմայական ֆինանսավորումը հանրային ֆինանսների կառավարման համակարգում ներկառուցելու համար»:

 

Շրջակա միջավայրի նախարարության անունից Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը երախտագիտություն հայտնեց Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակին «Կլիմայի մասին» օրենքի նախագծի մշակմանն աջակցելու համար՝ ընդգծելով դրա կարգավորիչ դերը կլիմայական քաղաքականությունների առաջմղման գործում և հույս հայտնեց այս գործընթացում հետագա համագործակցության համար: 

 

ԵՀ Կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինության Քաղաքականության մասնագետ Ֆաբիեն Պորչերը ներկայացրեց ԵՄ Կլիմայի օրենքի մշակման ընդհանուր կարգը՝ անդրադառնալով դրա հիմնական հատկանիշներին, կառուցվածքին և ԵՄ կլիմայական չեզոքության հիմնական նպատակներին:

 

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի միջազգային փորձագետ Ջոն Ուորդը խոսեց կլիմայի մասին օրենքների մշակման միջազգային փորձից, մասնավորապես՝ ներկայացնելով օրինակներ տարբեր երկրների փորձառությունից և ընդգծելով կլիմայի մասին շրջանակային օրենքների առանձնահատկությունները և այդ օրենքների դրույթները, որոնք նպաստում են կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանը: 

 

Ծրագրի փորձագետ Հեղինե Գրիգորյանը ներկայացրեց զեկույց ՀՀ «Կլիմայի մասին» օրենքի հիմունքների մասին՝ խոսելով դրա շրջանակի, կառուցվածքի, ինստիտուցիոնալ կառուցվածքի, կարգավորող շրջանակի, և օրենքով սահմանված կլիմայական քաղաքականությունների պլանավորման և կառավարման համակարգի մասին:

 

Ծրագրի փորձագետ Մարի Կարապետյանը խոսեց «Կլիմայի մասին» օրենքով ստեղծվելիք Կլիմայի փոփոխության նոր խորհրդի մասին, որը կաջակցի կառավարությանը երկրի կլիմայական քաղաքականությունների մշակման, իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների իրագործման գործում: Նա մանրամասներ ներկայացրեց խորհրդի հիմնական լիազորությունների, կառուցվածքի և գործունեության վերաբերյալ:

 

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի Առաջադրանքի ղեկավար Արտակ Բաղդասարյանը ներկայացրեց տեղեկատվություն կլիմայական ֆինանսավորման և կլիմայական քաղաքականությունների կարգավորման գործիքների մասին՝ անդրադառնալով ֆինանսավորման մեխանիզմներին և աղբյուրներին, ջերմոցային գազերի արտանետումների թույլտվությունների համակարգին, ինչպես նաև՝ կլիմայական ծախսերը հանրային ֆինանսների կառավարման համակարգում ներկառուցմանը:

 

Աշխատաժողովը խթանեց մասնակիցների միջև երկխոսություն, որի ընթացքում խոսնակները արձագանքեցին բարձրացված մտահոգություններին և հարցերին:

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 50 ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, ՄԱԶԾ գրասենյակից, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների և առողջապահության նախարարություններից, միջազգային կազմակերպություններից, օտարերկրյա և տեղական փորձագետներ:

 

ՕՐԱԿԱՐԳ

 

ԶԵԿՈՒՅՑՆԵՐ


Կիսվել