«ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակներում մշակվել է «Հայաստանի Հանրապետության 2018թ. Էներգետիկ հաշվեկշիռ» նոր հաշվետվությունը։ Հաշվետվությունը պաշտոնապես հրապարակվել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2020 թ․ փետրվարի 5-ին հրապարակված Սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկույցում։
Էներգետիկ հաշվեկշիռը մշակվել է՝ համագործակցելով ՋԳ արտանետումների գույքագրմանը մասնակցող փորձագետների խմբի հետ:
Էներգետիկ հաշվեկշռում ներկայացվում է էներգետիկ անվտանգության, էներգիայի մատակարարման բազմազանեցման, ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների միտումների գնահատումը, ինչպես նաև՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ) թիրախներին հասնելու առաջընթացի գնահատումը:
Մասնավորապես, էներգետիկ հաշվեկշռի կազմումն անհրաժեշտ է․
Հաշվեկշռի կազմման համար մեթոդաբանական հիմք են հանդիսացել Միջազգային էներգետիկ գործակալության (IEA), Եվրոստատի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից հրապարակված ուղեցույցը, ինչպես նաև Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից մշակված «Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի մշակման բացատրագիրը»: Հաշվետվության կազմման համար պաշտոնական հիմք են ծառայել ՀՀ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ), Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տվյալները, ինպես նաև վերլուծվել են Հայաստանի 2010, 2011, 2012, 2014, 2015, 2016 և 2017 թթ․ Էներգետիկ հաշվեկշիռները։ Էներգետիկ հաշվեկշռի նախնական տարբերակը քննարվել է ՀՀ ՎԿ-ի և ՏԿԵՆ-ի մասնագետների հետ։
Էներգետիկ հաշվեկշռում ներկայացվում է ընդհանուր տեղեկություն, պատկեր և տվյալներ հիմնական էներգակիրների՝ էլեկտրական էներգիայի, բնական գազի, ջերմային էներգիայի, նավթամթերքի, ածխի, փայտի և այլ բիովառելիքի, ինչպես նաև՝ վերականգնվող էներգակիրների՝ հիդրոէներգիայի, հողմային էներգիայի, արևային էներգիայի և երկրաջերմային էներգիայի վերաբերյալ։
Հաշվետվության համաձայն՝ Հայաստանի տնտեսությունում էլեկտրաէներգետիկան առավել զարգացած ոլորտներից մեկն է: Գործում են էլեկտրական էներգիայի արտադրության ինչպես ավանդական, անպես էլ՝ այլընտրանքային աղբյուրներ, որոնց խթանմանը նպաստեցին վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունները։ Վերականգնվող էներգիայի պաշարներից Հայաստանում առավել զարգացած է հիդրոէներգետիկան: Հայաստանն ունի նաև արևային էներգիայի զգալի ներուժ՝ ներկայացված ջրատաքացուցիչներով և էլեկտրական էներգիա արտադրող ՖՎ կայաններով։
Հաշվետվության մեջ ներկայացված եզրակացություններից մի քանի հիմնականը ներկայացվում են ստորև.
Էներգետիկ հաշվեկշիռը երկրում էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ցուցանիշների գնահատման, փաստագրման և մոնիտորինգի արժեքավոր միջոց է:
Վիճակագրական տվյալների հավաքագրումը, մշակումը և էներգետիկ հաշվեկշռի կազմումն առաջին քայլերն են երկրի էներգետիկ իրավիճակի վերլուծության համար, ինչը հնարավորություն է տալիս գնահատել նախորդ միտումները և ձևավորել էներգետիկայի ոլորտի զարգացմանն ուղղված հետագա քաղաքականությունը: Էներգետիկ հաշվեկշռի տվյալները թույլ են տալիս գնահատել էներգաարդունավետության մակադակը տնտեսության տարբեր ճյուղերում և կենցաղային ոլորտում:
Հստակ և բազմակողմանի տեղեկատվության դերն անընդհատ աճում է և թույլ է տալիս չսահմանափակվել միայն որակական եզրակացություններով, այլ ստանալ էներգետիկ քաղաքականության քանակական գնահատականներ: