ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիրը 2019թ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի կոնֆերանսների դահլիճում հյուրընկալեց Հայաստանի ավելի քան 20 համայնքապետարանների աշխատակիցների «Համայնքային զարգացման ծրագրեր. կլիմայի փոփոխություն, էներգետիկա և գենդերային հիմնախնդիրներ» աշխատաժողովի շրջանակներում:
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել համայնքների զարգացման ծրագրերում կլիմայի փոփոխության և էներգետիկ միջոցառումներում կանանց ներգրավման կարևորությունը, համայնքապետարանների համապատասխան աշխատակիցների հետ քննարկել համայնքային զարգացման ծրագրերում կլիմայի փոփոխությանը և էներգետիկային առնչվող ոլորտներում կանանց և տղամարդկանց ներառման խնդիրները և հրատապությունը:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը, իսկ զեկույցներով հանդես եկան ՄԱԶԾ մի շարք գործընկեր կազմակերպությունների աշխատակիցներ, այդ թվում՝ «Քաղաքապետների դաշնագիրը Հայաստանում», «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ», «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա», «ԵՄ-ն Երևանի համար․ Արևային համայնք», ինչպես նաև ՄԱԶԾ ազգային և միջազգային փորձագետներ:
Հատկանշական է, որ միջոցառման արդյունքում տեղի ունեցավ համայնքապետարանների աշխատակիցների՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի և գենդերային խնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում, ինչպես նաև կարողությունների զարգացում: